Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
ԱշխարհBinance կրիպտոարժույթների բորսան պնդում է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը։
«Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը (փոխհատուցված վնասների մասնաբաժինը՝ խմբ.) հասել է 90%-ի»,– նշվում է բորսայի հայտարարության մեջ։
Binance-ի փոխանցմամբ՝ հաքերային հարձակման հետևանքով առաջացած կորուստները փոխհատուցելու համար հատկացվել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։
Հայտարարության համաձայն՝ բորսան կշարունակի թոքեններ գնել այնքան ժամանակ, մինչև դրանցից յուրաքանչյուրի ապահովվածության մակարդակը հասնի 100%-ի։
Հետևեք մեզ՝ այստեղ