«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
BlogՆոյեմբերի 1֊ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ծննդյան օրն էր։
Հարգելի՛ Արամ Վարդևանյան,
սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ուժ և վճռականություն՝ նոր հաջողություններ գրանցելու և Ձեր առջև դրված նպատակներն իրագործելու համար։
Ձեր մասնագիտական գիտելիքներով, սկզբունքայնությամբ ու նվիրումով շարունակեք նպաստել Հայաստանի պետականության ամրապնդմանը, իրավունքի գերակայության հաստատմանն ու արդար, իրավական, ուժեղ պետության կերտմանը։