Ռուսաստանում 10 հազար ռուբլով տուգանում են հայկական վարորդական իրավունք ունեցողներին
ԱշխարհArmtimes.com-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:
Armtimes.com-ը ավելի վաղ գրել էր, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են, քանի որ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է ընդունված օրենքի հիման վրա, քանի որ ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ-ում տաքսի կամ տնտեսական այլ գործունեություն հնարավոր չի իրականացնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: