Ինքնաթիռ-ռեստորան Չինաստանում
LifeՉինաստանի Յհան քաղաքում տարօրինակ ռեստորան է բացվել. այն գտնվում է ոչ թե սովորական շինության ներսում, այլ իսկական ինքնաթիռում:
Գաղափարի հեղինակը չինացի Լի Յանն է: Նա հղացել է այդ միտքը այն բանից հետո, երբ Շվեդիայում տեսել է ինքնաթիռի նմանությամբ կառուցված հյուրանոց: Նա 2013թ. սնանկացած Batavia Air ընկերությունից 5 մլն դոլարով ինքնաթիռ է գնել:
Ինքնաթիռը Չինաստան հասցնելու համար Յանը ստիպված է եղել մասերի բաժանել այն, այնուհետև տեղում հավաքել: Ռեստորանը նա անվանել է իր կնոջ պատվին՝ Lily Airways: Ներսում սպասարկումը հարմարեցրել է առաջատար ավիաընկերությունների ճաշացանկին. մատուցողները նույնպես հագնված են ինքնաթիռնեի ուղեկցորդների պես:
Ռեստորանում միջին ուտեստի գինը 27-40 դոլար է:




