Ալպերում դաշնամուրային համերգ է անցկացվել
LifeԱլպերում անցկացվել է «աշխարհի ամենաբարձր» դաշնամուրային համերգը. դաշնակահարուհի և լեռնագնաց Էլիզա Տոմելինին ոտքով հասել է Մոնտե Ռոզա լեռնազանգվածի գագաթ, իսկ նրա գործիքը տեղ է հասցվել ուղղաթիռով:
The Local-ի հաղորդմամբ՝ դաշնակահարուհու ելույթն անցկացվել է 4.460 մետր բարձրության վրա՝ -15 ջերմաստիճանի պայմաններում: Իտալուհու խոսքով՝ եղանակը քամոտ է եղել, և ինքը փոքր է զգացել իրեն բնության համեմատ:
Նշվում է, որ համերգից ստացված հասույթը Տոմելինին մտադիր է փոխանցել Նեպալի մանկատներից մեկին:


