Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երկրի քաղաքացիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվ։
Նա ընդգծել է ռուսաց լեզվի և ռուս ժողովրդի միավորող ու ստեղծարար դերը՝ նշելով, որ ռուսական մշակույթի և լեզվի աջակցությունը ռազմավարական նշանակություն ունի։
Ռուսաստանի ժողովուրդների միջազգային շաբաթվա լիագումար նիստի ընթացքում Պուտինը նշել է, որ ժողովուրդների համախմբվածությունը Ռուսաստանում առանցքային դեր ունի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կանխել ազգամիջյան թշնամանքի հրահրման ցանկացած փորձ։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատմականորեն զարգացել է տարբեր ժողովուրդների, էթնոսների, լեզուների և սովորույթների փոխգործակցության արդյունքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ինքնատիպ արվեստն ամբողջ աշխարհի համար ռուսական է, իսկ երկրի բազմազանությունը նրա ուժն ու մրցակցային մեծ առավելությունն է։
Պուտինը նաև նշել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել են Ռուսաստանի ավելի քան հարյուր ժողովուրդների ներկայացուցիչներ։
Հետևեք մեզ՝ այստեղ