Սերժ Սարգսյանի ատամն ու «Իսկանդերի» միֆը
ՔաղաքականությունԱռաջին / Դեռ հայտնի չէ՝ «Իսկանդերը» երբևէ գործնականում կծառայի՞ հայկական զինուժին, թե՞ ոչ, սակայն արդեն ակնհայտ է, որ այն փոխաբերական իմաստով արդեն զենք է դարձել Հայաստանի իշխանությունների ձեռքին, որոնք «Իսկանդերով» անուղղակիորեն արդարացնում են Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումը:
«Իսկանդերի» մասին երեկ դարձյալ հիշել է Սերժ Սարգսյանը, համենայնդեպս՝ դատելով «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցի անոնսից: Իհարկե, Սարգսյանը թեմային անդրադարձել է միանգամայն այլ առիթով, թեև հազիվ թե նախագահի մոտիվը մեկը լիներ: Գուցե նա իսկապես ցանկացել է «ատամ» ցույց տալ Ադրբեջանին, որի պաշտպանության նախարարն, օրինակ, նախօրեին ռուսական իշխանամերձ լրատվական հարթակում պարծենում էր այն հանգամանքով, որ իրենք անցած տարվա պատերազմում հաջողել են նաև ռուսական զենքի միջոցով: Սակայն հնարավոր է՝ Սարգսյանի ակնարկը ուղղված էր հենց Մոսկվային, և ակնարկվում էր «Իսկանդերը» գործարկելու անխուսափելիությունը, եթե Ռուսաստանը շարունակի սպառազինել Ադրբեջանին:
«Ով որ կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ, երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հիշյալ հարցազրույցի գովազդվող հատվածում ասում է Սերժ Սարգսյանը:
շարունակությունը՝ կայքում