Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին․ ԶՊՄԿ
ՀասարակությունԻ՞ՆՉՆ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԿԱՄ ՆՊԱՍՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՆ
Mining Armenia Forum 2026-ի շրջանակում «Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային հեռանկարները․ շուկայական հնարավորություններ և մրցակցային դիրքավորում» խորագրով քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համաշխարհային և տարածաշրջանային շուկաների հնարավորություններին, Հայաստանի համար կարևոր հումքային ապրանքներին, միջազգային հանքային շուկաներում Հայաստանի դիրքին, ներդրումային գրավչության չափանիշներին, մրցակցային առավելություններին և սահմանափակումներին, հանքային ռեսուրսների պետական ռազմավարությանը, ինչպես նաև այլ իրավակարգավորումներ ունեցող երկրների փորձից քաղված դասերին։
Մասնակիցներ՝
Վաել Ջաբեր, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ, Wood Mackenzie
Ալեքսանդր Շաղիկյան, Բի-Դի-Օ Կովկաս և Կենտրոնական Ասիա ընկերության գործընկեր և Խորհրդատվական ծառայությունների տարածաշրջանային ղեկավար
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մոդերատոր՝ Վարդան Ջհանյան, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ