Տարածքային զիջումները Ադրբեջանի շնորհիվ հայտնվեցին աղբամանում
ՔաղաքականությունԼրագիր / Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությանը, թե իրենք ունեն Իսկանդերը խփելու ունակ հակաօդային համալիրներ, պատասխանեց Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ այդպիսի բաներ ասող մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է Իսկանդերը:
Փաստացի, ապրիլի պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները վարվում են ոչ թե քաղաքական կարգավորման շուրջ, այլ սպառազինությունների մրցավազքի եւ ռազմական լուծման: Ընդ որում արվում է դա թե Հայաստանի, թե Ադրբեջանի մոտ «լռելյայն», թեեւ կողմերի մոտիվները տարբեր են:
Ադրբեջանն ինչ որ պահից դադարել է խոսել իրավական կարգավորման մասին, ներկայացնելով միայն մեկ պահանջ՝ հայկական զորքի դուրսբերում: Թեեւ Բաքվում էլ հասկանում են, թե այդ պահանջը որքան աբսուրդային է հնչում:
20 տարի Ադրբեջանը վարում էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա հիմնված քաղաքականություն, որը միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ հավանության է արժանացնում, բայց կասկածում է Ադրբեջանում դրա իրավաչափության հարցում:
Նույնիսկ ադրբեջանցի վերլուծաբաններն արդեն նշում են, որ հետխորհրդային երկրների անկախությունների 25—րդ տարեդարձերի առիթով շնորհավորանքներում ԱՄՆ հայտարարել են Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության մասին, իսկ Ադրբեջանի դեպքում խոսում են միայն համագործակցության մասին:
շարունակությունը՝ կայքում