Անսպասելի հայտարարություն. Վովա Գասպարյանի ակտիվ հայտը
Բաց մի թողեքԼրագիր / Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության կոլեգիայի հուլիսի 14-ին տեղի ունեցած նիստում արել է հայտարարություն, որն առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն: «Հոգսավոր ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով, եւ ուշ թե շուտ, մենք ենք կանգնում այդ ժողովրդի առջեւ», Գասպարյանին մեջբերում է news.am-ը: Ոստիկանապետը հայտարարել է, որ իրենք պետք է փորձեն գտնել նաեւ բնակչության սոցիալական խնդիրները եւ աջակցել դրանց լուծմանը, եթե լուծումն իրենց դաշտում է, եւ ահազանգել այդ մասին՝ եթե այլ դաշտում է լուծումը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը չափազանց ուշագրավ ու բազմաշերտ է, պարունակում է մի շարք ակնարկներ եւ նրբերանգներ, կապված թե սոցիալ-տնտեսական վիճակի, թե ընդհանրապես կառավարման եւ իշխանական համակարգում առկա իրավիճակի հետ:
Ըստ էության, Վովա Գասպարյանն ինչ որ իմաստով կրկնում է այն սենսացիան, որ դեռեւս Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ դրսեւորեց ԱԱԾ այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, Նաիրիտի աշխատակիցների բողոքի ցույցի առիթով միջամտելով վարչապետի եւ էներգետիկայի նախարարի խոսակցությանն ու կառավարության նիստում հայտարարելով, որ ժողովուրդը չի հավատում կառավարությանը:
շարունակությունը՝ կայքում