Սերժ Սարգսյանը չսայթաքեց, սայթաքեց Հայաստանը. նոր փորձի առաջ
ՔաղաքականությունԼրագիր / Ռուսաստանի Պետդուման նախօրեին վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որ նախորդ տարի ստորագրեցին Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարներն ու որով ընդլայնվում է միացյալ զորախմբի կազմն ու տեղի են ունենում կառավարման որոշակի փոփոխություններ: Զորախմբի գործունեության նրբերանգները Հայաստանում դարձան բուռն քննարկումների առարկա, այն իմաստով, թե ի վերջո ում է ենթարկվելու այդ զորախումբը եւ ում շահն ու անվտանգությունն է լինելու առաջնային:
Առաջին հայացքից այդ հարցը կարող է ունենալ պարզ պատասխան, բայց գործնական հարթության մեջ ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը մեղմ ասած բավական հաճախ չեն համընկնում առանցքային հարցերում: Պարզ վկայությունը ղարաբաղյան խնդիրն է, որտեղ Հայաստանի հակառակորդ, ագրեսիվ եւ մարտաշունչ հռետորաբանությամբ, Հայաստանին ու Արցախին պատերազմով ու ոչնչացումով սպառնացող Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր եւ ռազմա-տեխնիկական հաճախորդ՝ ստանալով իր սպառազինության գերակշիռ մասը հենց Ռուսաստանից:
Ընդ որում, այդ հանգամանքի խոսուն վկայությունն է այն, որ Ռուսաստանը մի ձեռքով վավերացնում է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, մյուս ձեռքով պետական լրատվամիջոցով ծավալուն հարցազրույց է վերցնում Ադրբեջանի պաշտպանության նախարարից, որը ռուսական պետական քարոզչական հարթակում խոսում է Հայաստանի հանդեպ ճնշող առավելության եւ ապրիլյան ռազմական հաջողությունների մասին, գրեթե բաց տեքստով ասելով, որ մեղմ ասած իրենց համար խնդիր չէ Հայաստանի «թիկունքին» Ռուսաստանի առկայությունը, լինի դա Իսկանդերի, թե այլ տեսքով: Ավելին, ադրբեջանցի նախարարը նաեւ այդ ռուսական պաշտոնական հարթակում հայտարարում է, որ հենց Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործակցության շնորհիվ է նաեւ, որ Ադրբեջանն ունի Հայաստանի հանդեպ իր բնորոշմամբ մեծ առավելությունը
շարունակությունը՝ կայքում