Հայերեն

6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր...

Ըստ հայտարարության առաջին կետի՝ հաստատվում էր ամբողջական հրադադար և կողմերը պետք է կանգ առնեին իրենց դիրքերում: Դա տեղի չունեցավ: Հայկական կողմը, տարբեր պատճառներով, հեռացավ հրադադարի պահին առկա իր դիրքերից, իսկ 2022թ և 2023թ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություններ: Օկուպացվեցին ՀՀ տարածքները և հայ ժողովուրդն ամբողջովին զրկվեց մի քանի հազարամյա հայկական Արցախից:

Երկրորդ կետի համաձայն, մինչ նոյեմբերի 20-ը Աղդամի շրջանը վերադարձվեց Ադրբեջանին:
Երրորդ և չորրորդ կետերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ զորակազմերը, որոնք, 5 տարին մեկ ժամկետի երկարաձգման իրավունքով, պետք է մնային Արցախում: Զուգահեռաբար հայկական զինված ուժերը դուրս եկան՝ պաշտպանությունը թողնելով Արցախի փոքրաթիվ ՊԲ-ի և աշխարհազորի վրա: Չնայած խաղաղարար առաքելության առկայությանը՝ Ադրբեջանը ոչ միայն փակեց Արցախը սնող ճանապարհը այլ նաև լայնածավալ հարձակում իրականացրեց բոլոր ուղղություններով: Ըստ ՌԴ մեկնաբանության՝ խաղաղարար առաքելությունն անհնարին դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը, 2022թ, հոկտեմբերի 6-ին, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Համարվում էր, որ այդ կերպ խաթարվել էր խաղաղապահ առաքելության իրավասությունների ողջ տրամաբանությունը:

Հինգերորդ կետով նախատեսվող վերահսկողության կենտրոնի փոխարեն՝ ավելի ամրացվեց Թուրքիայի ներկայությունն ու դերակատարումը տարածաշրջանում: Աղդամում՝ հրադադարի պահպանման վերահսկողության նպատակով, չգիտես ինչու, ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն:

Վեցերորդ կետով, մինչ նոյեմբերի 25-ը Ադրբեջանին վերադարձվեց Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ (բացառությամբ միջանցքի) մինչև դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, պետք է մնար ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Սակայն 2022թ, դեկտեմբերի 12-ից ( Էմանուիլ Մակրոնի և Շառլ Միշելի քավորությամբ արված Պրահայի հայտարարությունից երկու ամիս անց) Լաչինի միջանցքը փակվեց: Եվ ժամանակավորապես բացվեց միայն Արցախն ամբողջովին հայաթափելու նպատակով: Ադրբեջանը պետք է երաշխավորեր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Սակայն դա տեղի չունեցավ, իսկ նոր երթուղու պլանը, երեք տարվա ընթացքում համաձայնեցնելու փոխարեն, կարճ ժամանակ հետո ուղղակի պարտադրվեց անցնել նոր ճանապահին և հանձնել Բերձորն ու Աղավնոն:

Յոթերորդ կետով արցախցիների ճնշող մեծամասնությունը (անգամ օկուպացված Հադրութի ու Շուշիի բնակիչները) վերադարձան Լեռնային Ղարաբաղ: Սակայն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ի հեճուկս իր ստանձնած վերահսկողության, անգամ բլոկադայի դաժան ժամանակահատվածում ոչինչ չարեց:

Ութերորդ կետով պետք է իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Հայաստանը բոլորին տվեց, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ առ այսօր պահում է պատանդի կարգավիճակում:

Իններորդ կետի պահանջները դարձան Նիկոլի կառավարության անկանոն վայրիվերումների և աշխարհաքաղաքական առևտրի առանցքը: Այս կետի «տերերը» փոխվեցին նոր «տերերով», և այն դարձավ շահագրգիռ կողմերի համար տեսանելի ու անտեսանելի «կռվախնձոր»: Փաշինյանի կառավարությունն այսօր Սյունիքն է կանգնեցրել լրջագույն մարտահրավերի առջև: Ապաշրջափակումն ու «խաղաղության խաչմերուկն» այսօրվա տեսքով՝ կամ պարզապես չի կայանա և կհետաձգվի անորոշ ժակետով: Կամ Հայաստանի հարավը կվերածի զուտ թուրք-ադրբեջանական ճսնապարհի: Կամ էլ՝ վատթարագույն զարգացումներով այն կարող է դառնալ տարածաշրջանային նոր բախման պատճառ:

Ահա, թե ընդամենը վեց տարում, ռեգիոնալ դերակատար և անվտանգային գործոն հանդիսացող Հայաստանը, «դըմփ դընփ հու»-ի արդյունքում՝ ինչից ինչ դարձավ:

2020թ. նոյեմբերի 9-ի իջնող վարագույրը տարեցտարի ավելի ծանրացավ արժանապատվորեն ձեռքբերված հաղթանակների ու համազգային նպատակների վրա:

Հ.Գ.

Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը: Միայն կիսագրագետներն ու անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը:
6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ
Ամենադիտված