«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». Ռյաբկով
ԱշխարհՌուսաստանը ոչ մեկին չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը բախվի ագրեսիայի, ստիպված կլինի պատասխանել։ Ռյաբկովը նշել է, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի, և եթե այն սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի մյուս հայտարարությունների համաձայն՝ Մոսկվան արձանագրում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի չարամիտ գործողությունների ակտիվության աճ։ Նրա պնդմամբ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ խոչընդոտներ են ստեղծվում ռուսական նավագնացության համար։
Ռյաբկովը նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են ձգձգել ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր բախման նախապատրաստվելու նպատակով։
Անդրադառնալով Կալինինգրադի մարզին՝ նա նշել է, որ Մոսկվային հայտնի են այդ տարածաշրջանի շրջափակման և դրա նկատմամբ այլ ապակառուցողական գործողությունների ծրագրերը՝ նախազգուշացնելով, որ դրանց գործնական իրականացման փորձերը կարող են հանգեցնել աղետի։
Հետևեք մեզ՝ այստեղ