Խոշոր ավտովթար Երևանում
ՀասարակությունԱյսօր` հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Հերացի փողոցի թունելից դեպի Խանջյան փողոցի թունել տանող սկզբնամասում բախվել են Volkswagen մակնիշի 34 TZ 122 համարանիշի և Ford Transit մակնիշի 580 OM 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախման հետևանքով Volkswagen-ը տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը: