Ովքե՞ր են ներկա գտնվել գեներալ Գրիգորյանի ծննդին. «ասեղ գցելու» տեղ չի եղել
Հասարակություն«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։
Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական և ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։ Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, և այլ հյուրեր»: