ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Աշխարհ
Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Կիրովի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրյոլի, Օմսկի և Ռոստովի մարզերի, Պերմի երկրամասի, Բաշկորտոստանի և Ուդմուրտիայի տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքում։
Նշվում է, որ խոցված անօդաչու թռչող սարքերի թվում Կրասնոդարի երկրամասի տարածքում ոչնչացվածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ