Հայերեն

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հայկական ծանրամարտի մարզահարթակներում սկսել են այնպիսի «բարձունքներ» գրանցվել, որոնցից մարզասերների սիրտը ոչ թե տեղն է ընկնում, այլ՝ կոկորդը։ Մեդալների փոխարեն հավաքականը գնալով ավելի հաճախ հիասթափություն է բերում, իսկ համացանցն ու սպորտային ֆորումներն օր օրի ավելի բարձր են պահանջում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ու մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է հասցնել մարզաձևը այսպիսի մռայլ վիճակի, պատասխանը պետք է փնտրել ոչ թե մարզաբազաներում, այլ Ազգային ժողովի կուլիսներում։ Թղթերով՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում՝ սովորական ԱԺ պատգամավոր։ Բայց խորհրդարանական խոհանոցից հասնող խոսակցություններն այլ բան են ասում։ Խմբակցությունը, ինչպես կարգն է, ունի և՛ պաշտոնական ղեկավար, և՛ քարտուղար, բայց, շատերի համոզմամբ, իրական, ստվերային «տանտերը», հրամաններ տվողն ու ողջ մեխանիզմը պտտողը հենց Հարությունյանն է։

 Արդյունքում ստացվում է մի զավեշտալի կառավարչական կոլապս։ Մարդն առավոտից երեկո կլանված է իշխանական խմբակցության ստվերային կառավարմամբ, որոշումներով, մտքերի համակարգմամբ ու քաղաքական հաշվարկներով։ Եվ բնական հարց է ծագում՝ իսկ ինչքա՞ն ժամանակով կամ ինչպիսի՞ հոգատարությամբ պետք է նա հասցնի մտածել հայկական ծանրամարտի, մարզիկների, ձողերի ու մրցաշարերի մասին։ Պարզվում է՝ ոչ մի ժամանակով էլ չի հասցնում։ Այսպես կոչված՝ «մեկտեղման» այս փորձը բերել է նրան, որ մեծ քաղաքականության ստվերում ծանրամարտի «շտանգան» մնացել է օդում կախված, իսկ ֆեդերացիան՝ առանց տնտեսվարի հայացքի։

 Բայց պատկերն ամբողջական չի լինի, եթե չհիշենք, թե ուր է հասել այս իշխանավորների «ձեռքբերումների» հաշվեկշիռը մեծ սպորտում։ Տարիներ շարունակ հայկական սպորտը ոտքի հանած, զրոյից այն միջազգային բարձունքների հասցրած Գագիկ Ծառուկյանին իշխանությունները ժամանակին կեղծ ու անհիմն մեղադրանքներով թիրախավորեցին, կալանավորեցին, սկսեցին նաև բիզնեսները խլելու «հայտնի գործընթացը»։ Արդյունքում ունենք այսպիսի հակադրություն. մարդը, որը գիտեր սպորտի համը, հոտն ու գինը, այսօր զրկված է բնականոն գործունեությունից, իսկ դիլետանտները՝ մարդիկ, որոնք սպորտից ոչ մի բան չեն հասկանում, իշխանություն վերցնելով՝ իրենց «կպցրին» նաև սպորտային տարբեր ոլորտների ղեկավարումը։ Արդյո՞ւնքը։ Արդյունքն օրեցօր ակնհայտ գահավիժումն է։

Մարդիկ օդից իշխանություն են «կպցրել» ու ինչպես մյուս բոլոր ոլորտները, այնպես էլ պետության կառավարումը իշխանություն վերցնելուց հետո այնպես են կատարյալ ձախողել, որ նրանց գնալուց հետո մի 10 իշխանություն հազիվ թե կարողանա մեր պետությունը խելքի բերել։ Եվ քանի դեռ դիլետանտներն են շարունակում ղեկավարել ոլորտներ, այդ թվում՝ հայկական սպորտը, հայկական ծանրամարտը և ոչ միայն այն, շարունակում է բարձրացնել ոչ թե ոսկե մեդալներ, այլ հանրային զայրույթի ծանրությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը
Ամենադիտված