Հայերեն

«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի Գալյանին

Քաղաքականություն

Հիմա, որ Սրբուհի Գալյանին` որպես պետական պաշտոնյայի, թիրախավորեմ, անկախ սեռային պատկանելությունից, ինձ կսկեն չէ՞ մեղադրել, թե իբր կինը կնոջն է թիրախավորում, այդ ինչպե՜ս կարելի է:

Բայց ախր ինչպե՞ս չասել, տիկի՜ն Գալյան, Ձեր արցունքներն անկեղծ չեն, առնվազն ինձ` որպես երկու անչափահաս երեխա ունեցող մոր, բոլորովին չհուզեցին, առաջին հերթին քանի որ ակնհայտորեն կեղծիք կար դրանցում, և երկրորդ` երբ ցինիկաբար արձագանքում եք հանրությանն անհանգստացնող հարցերին, հեգնական վերաբերմունք դրսևորում մարդու կյանքի, կալանավայրում նրա պահման պայմանների մասին բարձրաձայնողների հանդեպ, քամահրական արտահայտություններով խոսում ընդդիմադիրների հասցեին` ներկա կատարյալ ժամանակով կոչ անում, թե գլուխները պատով են տալիս, «գողական գնում» տեսախցիկների առաջ, մի զարմացեք, որ Ձեզ շատ «վատ» բարեմաղթանքներ են ուղղելու հանրային ձևով. չէ, բացարձակ չեմ ողջունում այս զազրելի երևույթը, պարզապես արձանագրում եմ` այն, ինչ ցանել է ձեր իշխանությունը, հիմա հնձում է:

 Մենք` ընդդիմադիր հայացքներ ունեցողներս, ձեր իշխանության դեմ ըմբոստանալ համարձակվողներս, արդեն ութ տարի շարունակ՝ քսանչորժամյա ռեժիմով, այդպիսի ու էլ բեթար բառեր, ընդհուպ մինչև ծնողին վիրավորանք հասցնող յոթհարկանի հահոյանքներ ենք ստանում, լսում, տեսնում, կարդում ու զգում: Դուք եք այլասերել ամբողջ հանրային դաշտը, ոչնչացրել բարոյական բոլոր տեսակի նորմերն ու արժեքները, ջնջել պետական ինստիտուտների հանդեպ հարգանքը, սերմանել ատելություն, անհանդուրժողականություն, ու հիմա եկել կամեռաների առաջ աղի արցու՞նք եք թափում, թե երեխային վատ բան են մաղթում, իյա, իրո՞ք, կասեր դասականը:

Դե հիմա մտածեք, թե հենց ԴՈՒՔ՝ որպես արդարադատության նախարար, ի՜նչ եք արել պետության ու նրա քաղաքացիների ԴԵՄ: Ու եթե հանկարծ ձեր մտքի ծայրով անգամ կանցնի, թե համակարգում որևէ դրական փոփոխություն է եղել Ձեր կառավարման օրոք, հիշեք այն արժեքները, որոնք բուրգի ամենավերևից պետական մակարդակով իջեցվել է ձեր վարչապետի ու մյուս գործընկերների կողմից՝ միջոցով, անմիջական մասնակցությամբ, ինչը փաստացի դարձել է պետական պատվեր ու հիմա բումերանգի էֆեկտով ձեզ է վերադարձվում: 

Սրբուհի Գալյան

Տեսանյութը՝ այստեղ

«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված