Հայերեն

Ձախողված պետության ճանապարհին

Հասարակություն

Հուլիսի 17-ի առավոտյան Հայաստանը զարթնեց բոլորովին այլ իրականությունում, որի հետևանքները դեռ պետք է մարսվեն և գիտակցվեն ավելի ուշ: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի զինակից ընկերները և կողմնակիցները զինված հարձակում են գործել Հայաստանի ոստիկանության դեմ: Նրանք գրավել են Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը, ինչի հետևանքով զոհվել է Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել է մի քանի ոստիկան:
Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջն է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և այլ քաղաքական ակտիվիստներին, ովքեր հայտնվել են բանտում: Բացի դրանից` նրանք պահանջում են գործող իշխանությունների և նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փաստորեն, Արցախի ազատագրման համար ժամանակին պայքարած մարդիկ այսօր զինված հարձակում են գործում Հայաստանի իրավակարգն ապահովող ոստիկանների դեմ` համարելով, որ երկրում ապօրինի իշխանություն է: Նրանք վստահ են, որ արդարությունը վերականգնել և ժողովրդին իր իշխանությունը վերադարձնել հնարավոր է միայն այդ ճանապարհով:
Հանրության մեջ, մասնավորապես սոցիալական ցանցերում իշխանության կողմնակիցներն ու քննադատները բաժանվել են երկու խմբի: Իշխանության քարոզով զբաղված մարդիկ, իհարկե, Սեֆիլյանի կողմնակիցների այդ գործողությունները դատապարտում են, որակում ահաբեկչական ակտ, ինչն ուղղված է Հայաստան պետության դեմ: Իշխանության քննադատները տեղի ունեցածում մեղադրում են իշխանություններին: Կան նաև մարդիկ, ովքեր, չհամակրելով իշխանություններին, միևնույն է, դատապարտում են զինված հարձակումը և կարծում, որ զինված ճանապարհով, մարդ սպանելով հարց չի լուծվում:
Սակայն մեր խնդիրն այդ տեսակետները վերլուծել, դրանք ճիշտ կամ սխալ համարելը չէ: Եթե խոսում ենք օրենքից, ապա զինված հարձակումը և ոստիկանի սպանությունը հանցագործություն է: Դա ինքնին հասկանալի է: Մեզ մտահոգող հարցն այն է, թե ինչու է նման բան տեղի ունենում Հայաստանում: Ինչո՞ւ են հայրենիքի համար կռված մարդիկ այսօր զինված հարձակում իրականացնում իրավապահ համակարգի դեմ` համարելով դա իշխանափոխության միակ ճանապարհը:
Հասկանալի է, երբ քաղաքական իշխանությունից դժգոհ մարդիկ մինչև ինտերնետի վերջին բիթն ու ձայնալարի վերջին ճիչը քննադատում են իշխանություններին` արդարացնելով երբեմն այն, ինչն արդարացում չունի: Հասկանալի է, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչն ու քարոզիչը նույն ոգևորությամբ հակառակն են անում` շատ անգամ ավելի արդարացնելով այն, ինչն արդարացում չունի: Դա որոշ տեսակի մարդկանց մասնագիտությունն է և գոյության միջոցը:
Բայց կա մի իրականություն, որից չի լինի փախչել: Չարդարացնելով զինված հարձակում գործած անձանց և ևս դատապարտելով ապօրինի գործողությունները` պետք է փաստել, որ երկրում իրավիճակը տանում է նրան, ինչը քաղաքական գրականության մեջ համարում են ձախողված պետությանը (failed state) բնորոշ իրավիճակ: Ձախողված է համարվում այն պետությունը, որտեղ չի լինում ապահովել քաղաքական և տնտեսական համակարգի կենսունակությունը, հանրային իշխանությունը չի կարողանում կատարել իր հիմնական գործառույթները, օրինակ՝ իրավական համակարգի ճիշտ գործունեությունը, քաղաքացիների անվտանգության ապահովումը, արդյունավետորեն չի վերահսկում իրավիճակը երկրում:
Եթե մինչև հուլիսի 17-ը գաղտնիք չէր, որ քաղաքական և տնտեսական առումով կենսունակությունը ապահովված չէ երկրում, դրանից հետո արդեն խոսքը երկրում իրավակարգի գոյության մասին է: Իսկ եթե դրանց էլ գումարվում են արտաքին անհաջողություններ, օրինակ՝ պատերազմ, տարածքային կորուստներ, այլ պետությունների հետ ձախողված հարաբերություններ, դիվանագիտական պարտություններ, ապա իրավիճակը մոտենում է շատ վտանգավոր կետի: Նման իրավիճակում միշտ հայտնվում են արկածախնդիրներ, ովքեր օգտվելով հասարակական համընդհանուր դժգոհությունից, նման ծայրահեղ քայլերի են դիմում:
Որքան էլ արդարացվի կամ չարդարացվի այդ ամենը, ստեղծվել է իրերի նման դրություն: Թե ով է մեղավոր կամ մեղավոր չէ, արդեն դառնում է երկրորդական: Որ երկրում պետք են արմատական փոփոխություններ, ընդունում են բոլորը, բայց թե ով և ինչպես այդ փոփոխությունները պետք է անի, ոչ ոք չունի կոնկրետ պատասխան: Կուտակված այդ բացասական էներգիան և լճացումը կարող են հանգեցնել շատ ավելի սարսափելի հետևանքների: Էական չէ՝ դա ապստամբությո՞ւն էր, ահաբեկչությո՞ւն, հերոսությո՞ւն, թե՞ սրիկայություն: Էականն այն է, որ արդեն նման բան է տեղի ունենում Հայաստանում: Եվ նման բան անում են մարդիկ, ովքեր երբեք իշխանությունից չեն թաքցրել իրենց այդ մտադրությունը:
Բազմիցս Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները խոսել են ծայրահեղ միջոցներով երկրում իրավիճակ փոխելու մասին, մշտապես գտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց անգամ այդքանից հետո կարողանում են նման հարձակում իրականացնել: Այդ փաստը լրջորեն կասկածի տակ է դնում երկրում իրավական համակարգի կենսունակությունը: Հետևաբար, սա լուրջ ազդակ է բոլորին, որ իսկապես եկել է արմատական փոփոխությունների ժամանակը, իսկ այդ փոփոխությունները նախ և առաջ պետք է ձեռնարկեն նրանք, ովքեր կոչված են դա անել՝ գործող իշխանությունները: Որքան երկար տևի հապաղումը, այնքան կմոտենանք ձախողված պետության կարգավիճակին:
Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենԱյն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանԲառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութ«Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՌոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ «Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութՄիասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա ՍողոմոնյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՕրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան
Ամենադիտված