Հայերեն


Փուչիկներն ու պորտաբույծները

Քաղաքականություն

Shame.am-ը գրում է․

Երիտհանրապետական Կարեն Ավագյանը, նույն ինքը՝ Փոչիկ Կարենը արձագանքել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Դա նրա անմիջական պարտականությունն է՝ սրան-նրան արձագանքելը: Ավելի ճիշտ՝ տեքստը գրել տվել էին, հանձնարարել էին դա համեմել իր բառապաշարին հատուկ մի քանի արտահայտություններով ու դրել էին շրջանառության մեջ:

Հասկանալի է, որ Քոչարյանի գրասենյակն էլ պիտի նրան պատասխաներ: Այնտեղ էլ նստածը է մեկը՝ ճիշտ այս փուչիկի նման, բայց ուրիշ անուն-ազգանունով ու իրեն տրված հանձնարարություններն է կատարում: Ու ահա այդ մեկը Կարեն Ավագյանի մասին գրում է. «Թերևս, կշարունակեինք անպտուղ զբաղմունք համարել հանրությանը նաև պայթած փուչիկների տխրահռչակ պատմությունով հայտնի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին որևէ կերպ արձագանքելը, եթե նախագահ Քոչարյանի հարցազրույցին վերաբերող նրա գրառման մեջ այսպես ասած էքզիստենցիալ մի հարց չբարձրացներ»: Իսկ խոսքն այն մասին էր, որ Քոչարյանը չափից շատ է հարցազրույցներ տալիս, ավելի շատ, քան Լևոն Տեր Պետրոսյանն ու ԱՄՆ նախկին նախագահները: Եվ ահա գրասենյակը պարզաբանում է. «Տեր-Պետրոսյանը ասելիք չուներ, այդ պատճառով էլ չէր խոսում: Արցախը Ադրբեջանին տալու պատրաստ, տնտեսությունը քայքայած ու պարտքերի մեջ թաղած մարդն ի՞նչ պետք է ասեր, ի՞նչ երեսով: Սա Տեր-Պետրոսյանի հետ կապված: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահներին, ապա նրանք էլ ասելիք չունեն (կամ ունեն` հազվագյուտ), որովհետև իրենց հետնորդները երկիրը ԼԱՎ են կառավարել, մարդիկ սոված չեն մնացել, իշխանություններին չեն ատում և այլն: Ինչ վերաբերում է գրառման մնացած հատվածին, ապա երկար-բարակ չենք պատասխանի, այլ ընդամենը երկու բառով` հիշիր Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարի մասին ու ձայնդ կտրիր»:

Փուչիկ Կարենն, իհարկե, ձայն կտրողը չէ: Դա իր որոշելիքը չէ, իրեն ասել են՝ խոսիր, ինքը խոսում է: Ու այս անգամ հաջորդում է նրա երկրորդ արձագանքը պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի` էլիտար պորտաբույծներ հիշեցնող գրասենյակի պարոններին: «Հարգարժան պարոնայք, ախր «ձայնդ կտրիր», «այսինչդ խանգարում է», «այնինչդ կջարդեմ» և նման «հաղթաթղթերը» վաղուց արդեն ժամանակավրեպ են, չե՞ք նկատել: Վերադիտեք Ռոբինզոն Կրուզոյի մասին հայտնի ֆիլմը, մի հինգ անգամ վերանայեք այն հատվածը, երբ նոր արժեքներ սովորողը կրկնում է. «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Կարծում ենք, խորհելու առիթ անպայման կունենաք այդ դիտումից»:

Հուսալով, որ Քոչարյանի գրասենյակում այդ հորդորից հետո կդադարեն մարդու միս ուտել, Կարեն Ավագյանն իր գրառման վերջում հավելել էր, որ լավ կլիներ, եթե երկրորդ նախագահի հարցազրույցը տարածելուց տասնյակ անընդունելի հայհոյանք-քոմենթները ժամեր շարունակ կախած թողնելու փոխարեն մեկ կիրակի մի քիչ նեղություն տային իրենց, մի քիչ աշխատեին ու մաքրեին դրանք: «Բա պորտաբույծ չեք, ի՞նչ եք»,- եզրափակել էր Փուչիկ Կարենը:

Այս տհաճ, անհետաքրքիր, անմակարդակ գզվռտոցը, որ արդեն ծայր է առել ու դեռ էլի կշարունակվի, իրենից հետաքրքրություն կարող է ներկայացնել միայն մեկ առումով: Իսկ դրա իմաստը կայանում է նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է պայքարի նետվել միայնակ՝ ապավինելով միայն իր ուժերին ու հնարավորություններին: Որևէ այլ քաղաքական ուժի վրա նա հույս դնել չի կամենում, նույնիսկ Օսկանյանի նորաստեղծ կուսակցության, որի փաստացի կնքահայրն է: Լավագույն դեպքում Օսկանյանի թիմին կարող է հատկացվել երկրորդ շարասյուն լինելու դերը, այսինքն` սա էլ կդառնա Քոչարյանի անձնական օգտագործման Փուչիկը: Իսկ եթե դա էլ չստացվի, կկոչվի պորտաբույծ:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված