ԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրել
ԱշխարհԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ արտահանման հեռանկարային շուկաներն ու արդյունաբերության ոլորտները որոշվել են։ Համապատասխան զեկույցը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստում։
ԵՏՀ-ի տվյալներով՝ 2025 թվականին ԵԱՏՄ արդյունաբերական ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների աճ, խորացել է համագործակցությունը, իրականացվել են համատեղ նախագծեր։ Մասնավորապես, երրորդ երկրներ վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումն աճել է 9,9 տոկոսով՝ հասնելով 103,7 միլիարդ դոլարի։
Միության շրջանակում համագործակցության և արտահանման առավել մեծ ներուժ ունեն մետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան և դեղագործությունը։
Արդյունաբերական համագործակցության և արտահանման զարգացման հիմնական հեռանկարային շուկաներ են դիտարկվում Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Իրանը, Բրազիլիան և աֆրիկյան երկրները։
Հետևեք մեզ՝ այստեղ