Հայերեն

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդը

Հասարակություն

2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսները և նոութբուքերը նախատեսվում է դրոշմավորել նույնականացման միջոցով՝ երկչափ շտրիխ կոդով, որը կլինի ապրանքի փաթեթվածքի վրա։ Առանց կոդի ապրանքը ներմուծողները կկարողանան վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը, իսկ մյուս վաճառողները՝ մինչև մայիսի 31-ը։ Կառավարության որոշման նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն դրել է e-draft.am կայքում, քննարկումը կտևի մինչև 2026 թ.-ի նոյեմբերի 27-ը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները նախատեսված են նախագծի 1-ին կետում և 1-ին ու 2-րդ հավելվածներում, իսկ հիմքը Հարկային օրենսգրքի 396.1-րդ հոդվածի 2-րդ մասն է, որով դրոշմավորման ենթակա ապրանքները և ժամկետները հաստատում է կառավարությունը։

Ի՞նչ ապրանքների է վերաբերում

Նախագիծը վերաբերում է հեռախոսային ապարատներին և մինչև 10 կգ զանգվածով դյուրակիր հաշվողական մեքենաներին, որոնք ունեն առնվազն տվյալների մշակման կենտրոնական բլոկ, ստեղնաշար և դիսփլեյ (նախագծում՝ «դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ»)։

Ինչպե՞ս է երևալու կոդը

Ըստ 1-ին հավելվածի՝

նույնականացման միջոցը Data Matrix ձևաչափի երկչափ շտրիխ կոդ է (կետ 2),

այն դրվում է փաթեթվածքի, պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպես, որ հնարավոր չլինի առանձնացնել փաթեթվածքից (կետ 6),

կոդը դրվում է փաթեթվածքի առավել տեսանելի հատվածում, և դրա վրա չպետք է լինի ընթերցմանը խոչընդոտող որևէ տեղեկություն (կետեր 5–6)։

Ապրանքը շրջանառության մեջ դնելիս ներկայացվող տվյալներում 8517 13 000 0 և 8517 14 000 0 ծածկագրերի (բջջային հեռախոսներ) դեպքում նշվում է նաև IMEI համարը, իսկ նոութբուքերի դեպքում՝ սերիական համարը (1-ին հավելվածի ձև)։

Մինչև ե՞րբ կարելի է վաճառել ապրանքն առանց կոդի

2-րդ հավելվածով.

արտադրողները և ներմուծողները մինչև 2027 թ.-ի փետրվարի 1-ը ներառյալ արտադրված կամ ներմուծված չդրոշմավորված ապրանքը կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ (կետ 2),

մյուս վաճառողները մինչև ապրիլի 30-ը ձեռք բերված ապրանքը առանց դրոշմավորման կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը ներառյալ (կետ 3)։

Ո՞վ է պատասխանատու

Դրոշմավորման պարտավորություն կրում են ապրանքը ներմուծող և արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (Հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մաս և 396.1-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դրոշմավորման կանոններին չհամապատասխանող ապրանք օտարելու դեպքում նրանք վճարում են 500 000 դրամ տուգանք, իսկ 50 000 դրամից ավելի արժեքի ապրանքի դեպքում՝ ապրանքների արժեքի 100 %-ը, բայց ոչ պակաս, քան 1 500 000 դրամը (424-րդ հոդվածի 1-ին մաս)։ Գնորդի համար պատասխանատվություն նախագծում չկա։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսի կամ նոութբուքի տուփի վրա նախատեսվում է Data Matrix կոդ, իսկ առանց կոդի ապրանքը խանութներում կարելի կլինի վաճառել առավելագույնը մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը։ Նախագիծը դեռ ընդունված չէ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված