Արտակարգ պատահար Երևանում
ՀասարակությունԵրևանում այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, վարորդը եղել է Երևանի բնակիչ Կարեն Ս.-ն, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հ.-ն: