Հայերեն

Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայկական քաղաքական մտքի պատմության մեջ գրանցվել է նոր, աննախադեպ հայտնագործություն՝ «հետին թվով հերոսական դիմադրություն»։ Ըստ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի ներկայացրած վարկածի, պարզվում է՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգի վտանգների մասին նա զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին դեռ այն ժամանակ, երբ ինքը նստած էր այդ նույն սեղանի շուրջ։

Պատկերացնո՞ւմ եք այդ պատմական, Շեքսպիրի գրչին արժանի տեսարանը։ Կառավարության փակ նիստ է։ Բոլորը ոգևորված քննարկում են եվրոպական ինտեգրումը, իսկ անկյունում նստած ԱԽ քարտուղարը լուռ, գրեթե աննկատ, բայց ներքուստ խոր համոզվածությամբ շշնջում է. «Մի՛ գնացեք այս ճանապարհով, վտանգավոր է»։ Այնքան լուռ է շշնջացել, որ տարիներ շարունակ հանրությանը թվում էր, թե հենց ինքն է այդ ուղղության գլխավոր ճարտարապետներից մեկը։

Միջազգային ամենատարբեր հարթակներում, բրյուսելյան և վաշինգտոնյան հանդիպումներում նա ոգևորված խոսում էր եվրոպական կուրսի և Արևմուտքի հետ մերձեցման անայլընտրանք լինելու մասին, բայց արի ու տես, որ այդ ամբողջ ընթացքում ներքուստ տառապել է, դիմադրել է, պայքարել է։ Պարզապես այդ պայքարն այնքան խոր գաղտնիության պայմաններում է ընթացել, որ նույնիսկ իր իսկ բերանից դուրս եկող եվրոպամետ հայտարարությունները չեն կռահել, թե ինչ է կատարվում իր հոգու խորքում։

Սա ճիշտ նման է այն խոհարարին, որը տարիներ շարունակ ռեստորանի խոհանոցում անձամբ է պատրաստում ամենակծու ուտեստը, ժպտալով մատուցում է հաճախորդներին, գովում է համեմունքները, բայց երբ իրեն ազատում են աշխատանքից, դուրս է գալիս փողոց ու բարձրախոսով հայտարարում. «Ժողովո՛ւրդ, ես հենց խոհանոցում էլ շեֆ-խոհարարին ասում էի, որ էսքան պղպեղը ստամոքսի խոց է առաջացնելու, ուղղակի ինձ չլսեցին, ստիպված ես էլ էի լցնում»։

 Իհարկե, քաղաքական իրականության մեջ նման բացահայտումները տարբեր արձագանքներ են առաջացնում։ Իշխանական թևի ներկայացուցիչներն ու քաղաքական ընդդիմախոսները հարց են բարձրացնում, որ եթե այդ քաղաքականությունն իսկապես այդքան վտանգավոր էր պետության համար, ինչո՞ւ ԱԽ քարտուղարը պաշտոնավարման ժամանակ չհրաժարվեց դրանից՝ հրապարակային հրաժարական տալով, այլ սպասեց պաշտոնանկությանը՝ իր սկզբունքայնությունը ցուցադրելու համար։

Ամեն դեպքում, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս՝ երբեք մի՛ հավատացեք պաշտոնյայի արած գործերին և ասած խոսքերին, քանի դեռ նա պաշտոնի է։ Իրական ճշմարտությունը, պարզվում է, ծնվում է միայն այն պահին, երբ աշխատասենյակի բանալին հանձնվում է պահակին, իսկ տեսախցիկները միանում են արդեն «նախկինի» կարգավիճակում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան «Երևան քաղաքը միանշանակ այս շինարարությունից շահում է». Տիգրան Ավինյան Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա Կոստանյան
Ամենադիտված