Հայերեն

Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա Կոստանյան

Քաղաքականություն

ԱԺ-ում երեկվա ելույթիս` «հոր տնից բերած օժիտի» մասն այսօր իշխանական պատգամավորների վարքագծի ճշգրիտ նկարագրությունն էր. սրանք իրոք կարծում են, թե Ազգային ժողովն իրենց անձնական օգտագործման տարածքն է, որտեղից ինչ ուզեն, կխոսեն ու բերանից բացազատված ամեն բառ կմնա անպատասխան:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ` Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Բ-ին առաջարկում եմ, որպեսզի պատասխանատվության կանչի Hasmik Hakobyan անուն ազգանունով սույն անձին` իր սանձարձակ բերանից դուրս թռած բառակապակցությունների և ձևակերպումների համար, այսինքն` դատի տա և բարոյական վնասի փոխհատուցում պահանջի:

Edgar Ghazaryanին կտտանքների ենթարկեցին և ամբողջ Ազգային ժողովով հիստերիա բարձրացրեցին` հուզականորեն իրենց ուղղությամբ «սրիկա» բառն արտաբերելու համար, բայց հիմա Հասմիկ Հակոբյանի «ամենաստոր ձևով շահարկել են» արտահայտության հետ ոչ մի խնդիր չունեն: Երեսպաշտներ, երկակի ստանդարտներ եք կիրառում մի տեսակ: Զերծ մնամ այլ` ձեզ արժանի ձևակերպումներից:

Ruben Rubinyanին ևս Ազգային ժողովում պատգամավորների միջև սադրանք հրահրելու, ատելության մթնոլորտ ստեղծելու, չապացուցված ու մտացածին պիտակավորումներով Կաթողիկոսի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու փորձեր անելու համար պետք է ենթարկել պատասխանատվության, քանի որ նրան չի զսպում նույնիսկ ԱԺ նախագահ լինելու հանգամանքը, որով պայմանավորված պետք է գոնե հնարավորինս չեզոքություն ցուցաբերեր: Այս բոլոր ձևակերպումները փաստացի անհիմն արտահայտություններ են, որոնք որպես մեղադրանք են ներկայացվում ՀՀ ամենաբարձր ամբիոնից և ժողովրդին դրանցով գցում մոլորության մեջ: Թե՞ սխալվում եմ, կա՞ որևէ հիմնավոր ապացույց, կա՞ն հարուցված քրեական գործեր, կա՞ն որպես մեղադրյալ ներգրավված անձինք, ովքեր նույնացվում են ԱԺ խոսնակի կողմից արտաբերված պիտակավորումներում: Իհարկե չկան, ինչպես միշտ անպատասխանատու հայտարարություններ անելն ու անպատիժ մնալը նորաձև ու ակտուալ են:

Այս երկրում պետք է վերջապես վերականգնել խոսքի արժեքն ու բերնից թռցրած բառերի համար պատասխանատվություն ստանձնելու ինստիտուտը: Կա՞ պետական մի որևէ մարմին, որ վերջապես զբաղվելու է քաղաքական այս խմբակի սանձարձակությունները զսպելով ու պատասխանատվության կանչելով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia, ուսումնասիրեք ու վարույթ սկսեք այս երկու` բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անթույլատրելի վարքագծի վերաբերյալ, սա խախտում և հակասում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածը (կարդացեք, պետք կգա), որի համաձայն՝
«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները դրսեւորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսեւորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս:

2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը»։
Օրենքի 27.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսեւորել քաղաքական զսպվածություն:

Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ․ օրենքի երկի՞ր, չէ չենք լսել, խորհրդարանական պետություն, չկա նման բան: Բոլոր հռչակված արժեքները ոտատակ եք տվել, թաղել անցյալում:
 
Էս ի՞նչ ա, ՍԱ Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Ա....

Տեսանյութն՝ այստեղ

 

Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված