Թուրք-բոլշեւիկյան ազդեցությունն ամրացել է
ՔաղաքականությունԼրագիր / 2017 թվականի հուլիսի 16-17-ին ամբողջ աշխարհի ուշադրությունը ուղղված էր Թուրքիային եւ Հայաստանին: Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որը ճնշվեց նույն օրը: Իսկ հուլիսի 17-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցավ Սասնա ծռեր խմբի գործողությունը եւ ՊՊԾ գնդի գրավումը, որը շարունակվեց երկու շաբաթ:
Բայց մեկ տարի անց միջազգային ԶԼՄ-երը գրում են Թուրքիայի մասին, չհիշատակելով Հայաստանի իրադարձությունները: Հնարավոր է այն պատճառով, որ Թուրքիան անճանաչելիորեն փոխվել է անցնող մեկ տարում, իսկ Հայաստանում ամեն ինչ գնում է «ըստ պլանի»:
Այսօր, Սասնա ծռեր խմբի ապստամբության մեկ տարին լրանալու օրը Սասնա ծռեր խումբը հրապարակել է հայտարարություն, որում կոչ է արվում վերջ դնել տարածաշրջանի թուրք-բոլշեւիստական բաժանմանը եւ ստեղծել ինքնիշխան հայկական պետականություն հայկական տարածքների վրա: Մեկ տարի առաջ Սասնա ծռերի վերջին հայտարարությունը, որ արեցին զենքը վայր դնելուց առաջ, նույնպես ռուսական գաղութատիրությունից ազատվելու կոչ էր:
շարունակությունը՝ կայքում