Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին
ԱշխարհՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի համատեղ համալսարանի ուսանողների և դասախոսների առջև, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անմիջապես մեր հանդիպումից առաջ մենք հանգամանալից զրույց ունեցանք իմ լավ բարեկամի՝ նախագահ Սի Ծինփինի հետ: Մենք, մասնավորապես, գոհունակությամբ փաստեցինք, որ մեր գիտակրթական համագործակցությունը առաջնահերթ տեղերից մեկն է զբաղեցնում համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերությունների ողջ համալիրի զարգացման գործում», - նկատել է ՌԴ նախագահը։