Հայերեն

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Հասարակություն

Team Group-ը կրկին Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Այս տարի Digitec-ն անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրով։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը կհամախմբի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հնարավորություններ, գործընկերություններ և զարգացման ուղիներ։ 

Այսօր Team Group-ը զարգացնում է փոխկապակցված բիզնես էկոհամակարգ, որն ընդգրկում է հեռահաղորդակցության, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, լոգիստիկայի և շատ այլ ոլորտներ: Digitec-ի ընթացքում Team Group-ը կներկայացնի իր կազմում գործող մի շարք ընկերությունների տեխնոլոգիական ներուժն ու տարբեր ոլորտներում մշակված նորարար լուծումները։ 

«Team Group-ը մշտապես ձգտում է նպաստելու Հայաստանի առաջընթացին երկրի համար կենսական բոլոր ոլորտներում՝ հատկապես այնտեղ, որտեղ տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն։ Մենք նպատակ ունենք մեկ էկոհամակարգում միավորելու տարբեր ոլորտների ընկերությունների, որպեսզի մեկի փորձն արագացնի մյուսի զարգացումը։ Մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում խթանում ենք տեխնոլոգիական նորարարությունը՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, իսկ մեր մշակած սարքավորումներով ու ծրագրային լուծումներով նպաստում ենք ամբողջ խմբի և իրենց գործունեության ոլորտների տեխնոլոգիական առաջընթացին։ Նույն համոզմամբ ամեն տարի աջակցում ենք Digitec-ին, որը խթանում է երկխոսությունն ու նոր համագործակցությունները Հայաստանի տեխնոլոգիական համայնքում»,-ասում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։ 

«Տեխնոլոգիական ապագան միայնակ չի կառուցվում. այն պահանջում է վստահություն և երկար տարիների համագործակցություն։ Team Group-ը միշտ եղել է Digitec-ի կողքին, և ուրախ եմ, որ այսօր, երբ մենք Հայաստանում ձևավորում ենք նոր տնտեսության ու AI հանգույցի տեսլականը, մեր ռազմավարական գործընկերը դարձյալ նրանք են։ Team-ի բազմաոլորտ փորձառությունն ու բիզնեսի վերափոխման պատմությունը հիանալիորեն համահունչ են այն մասշտաբին, որն այսօր բերում է Digitec-ը»,-նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։ 

Digitec-ի շրջանակում Team Group-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու խմբի տարբեր ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններին, նորարարական լուծումներին և զարգացման հեռանկարներին։ 

Team Telecom Armenia-ն բաժանորդներին կներկայացնի մի շարք նոր առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով հագեցած Team TV MAX-ն ու այլ նորություններ: 

Team Pay-ի այցելուները կծանոթանան մի շարք վճարումների, մասնավորապես՝ գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ ակցիային: 

Team Solutions-ը ցուցահանդեսին կներկայանա հաճախորդների հետ հաղորդակցության Between բազմաալիք հարթակով, որը մեկ միջավայրում համախմբում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները: 

Buy.am-ի այցելուները կտեղեկանան՝ ինչպես առցանց գնումները դարձնել առավել պարզ և արագ՝ օգտվելով խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներից: 

Team Energy-ն կներկայացնի սնուցող էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտի առաջարկները, էլեկտրամոբիլների համար ժամանակակից լիցքավորման ենթակառուցվածքի առավելություններն ու բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար հուսալի էներգետիկ լուծումները։ 

Team Systems-ի տաղավարի այցելուները կծանոթանան ընկերության՝ էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, մատակարարման ու ինտեգրման առաջարկներին: 

Team Logistics-ի կներկայացնի Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրման հնարավորություններն ու լոքերների ցանցի առաջարկը: 

Digitec-ին մասնակցությունը ոչ միայն խմբի ընկերությունների ձեռքբերումներն ու լուծումները ցուցադրելու, այլև նոր համագործակցություններ մեկնարկելու, տեխնոլոգիական համայնքի հետ երկխոսությունն ընդլայնելու և ապագայի զարգացման ուղղությունները նախանշելու հնարավորություն է։

 

ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Պետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար ՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն Քոչարյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ոսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածր Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»
Ամենադիտված