«Ջահել տղեքը սիրած ունեն, բայց չեն ամուսնանում․ փող չկա». կյանքը Բավրայում / ֆոտոներ
ՀասարակությունArmtimes.com / Շիրակի մարզի սահմանային գյուղում՝ Բավրայում, հոգսերը շատ են, ապրուստի միջոցները՝ քիչ: Վերջին մարդահամարի տվյալներով սահմանամերձ այս համայնքում բնակվում է 570 մարդ: Գյուղում աշխատատեղ չկա: Բնակիչներն անասնապահությամբ են զբաղվում կամ մեկնում արտագնա աշխատանքի: Բավրային բնակիչներն armtimes.com-ի հետ զրույցում դժգոհում են, որ նախ, որպես սահմանամերձ համայնք պետության կողմից որեւէ ուշադրության չեն արժանանում, հետո էլ մասնավոր ընկերությունները գյուղ մթերքը, մասնավորապես՝ կաթը գնում են էժան:
«Իրար ենք ուտում, աշխատանք չկա, մարդ չի մնացել, սաղ թողել, գնացել են, մենակ բիձեքն են մնացել: Անասուն ենք պահում, բայց կաթի գինը էժան է: Լավ է կաթը թափենք, քան թե տանք հավաքող ցիստերին: Իրանք տանին, մշակեն, քյարը տեսնին, գեղացուն էլ բերեն կոպեկներ կուդան, կսեն՝ գնա, յոլա գնա: Ալյուրը թանկ, ձեթը թանկ, մնացած ամեն ինչ թանկ, մեր կաթը՝ էժան»,- ասում է Բավրայի բնակիչ Հակոբ Բալյանը:
Գյուղմթերքի էժան գնով սպառմանը զուգահեռ, Բավրայում այս գյուղատնտեսական տարում մեկ այլ խնդիր էլ է առաջացել՝ անասնակեր չկա: Բնակիչներն ասում են տարին գյուղատնտեսական առումով հաջող չէր, անասունների հարկադիր մորթ է սպասվում:
շարունակությունը՝ կայքում