22 համարի ավտոբուսներ էլ չեն լինի. Տարոն Մարգարյանի որոշմամբ գիծը հանվել է
ՏնտեսությունArmtimes.com / Երեւան քաղաքում գործող թիվ 22 համարի ավտոբուսային երթուղին այլեւս չի սպասարկվում: Armtimes.com-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների ուսումնասիրությունից պարզեց, որ դադարեցվել է «Իսավ» ՍՊԸ-ի՝ Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 22 երթուղու սպասարկման իրավունքը։
Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հավելվածից կհանվի միկրոավտոբուսային թիվ 22 երթուղին։
«Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.22 երթուղու համար «Իսավ» ՍՊԸ-ի հետ կնքած՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը»,- ասված է քաղաքապետի որոշման մեջ:
շարունակությունը՝ կայքում