ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան
ՀասարակությունMining Armenia Forum 2026-ի շրջանակում Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա-ի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը տնտեսագետ Parsyan Suren-ի հետ զրույցում անդրադարձել է ոլորտի առանցքային զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Vardan Jhanyan-ի խոսքով՝ Ասոցիացիան կառավարության ու Ազգային ժողովի հետ ակտիվ աշխատում է օրենսդրական բացերը լրացնելու ուղղությամբ՝ ուղենիշ ունենալով հետխորհրդային երկրների, մասնավորապես Ղազախստանի հաջողված փորձը։ Նա նաև ընդգծել է, որ Ասոցիացիան նախաձեռնել է կայուն զարգացման միասնական ստանդարտի ներդրումը, որը մի քանի տասնյակ չափորոշիչներով ամեն տարի կգնահատի Հայաստանի բոլոր մետաղական հանքերի աշխատանքը։