Հայերեն

Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ»-ը գրում է․

Հայաստանի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հանրային ու քաղաքական օրակարգի ամենասուր հարցերը։ Անորոշության և տարաբնույթ շահարկումների այս պայմաններում հատկապես կարևոր է մասնագիտական ու ռազմաքաղաքական հստակ գնահատականը՝ ստեղծված իրավիճակն իրական գույներով տեսնելու և հնարավոր սպառնալիքները կանխատեսելու համար։

Տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին «Փաստ»-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն անդրադարձել է վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շրջանառվող թեզերին՝ մասնավորապես ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ զորքերի ներկայության վերաբերյալ։ Անդրադառնալով իր անվան շուրջ տարածվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ գեներալ-մայորը մեզ հետ զրույցում հստակեցնում է իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ռազմաբազայի նշանակությունը դուրս է զուտ երկկողմ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակից։

Ըստ Կարապետյանի՝ 102-րդ ռազմաբազան տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորագույն գործոններից է, որն իր ազդեցությունն ունի նաև հարևան պետությունների վրա։ Նա նախազգուշացնում է, որ այդ զսպող մեխանիզմի վերացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար՝ ստեղծելով վակուում, որն անմիջապես կլցվի աշխարհաքաղաքական այլ խաղացողների հավակնություններով։

«Եթե 102-րդ բազան այնտեղից դուրս եկավ, մեծ պատերազմ է լինելու ռեգիոնում, որովհետև մենք հանդիպելու ենք Թուրքիայի, Եվրոպայի, Իրանի, Իսրայելի, և ինչու չէ՝ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների անզիջումությանն ու ցանկություններին»,— նշում է նախկին նախարարը՝ հավելելով, որ ներկայումս Հայաստանը զրկված է տարածաշրջանային սուբյեկտ լինելու հնարավորությունից, քանի որ անկախ պետությունն ու սուբյեկտը նա է, ով ունի սեփական ձայնի և խոսքի իրավունք։

Անվտանգային համակարգերի վերաբերյալ իր դիտարկումներում Արշակ Կարապետյանը շեշտում է, որ ժամանակակից աշխարհում որևէ պետություն, եթե անգամ դա լինի Շվեյցարիան, չի կարող միայնակ երաշխավորել իր անվտանգությունը, եթե ունի բարդ հարաբերություններ հարևանների և տարածաշրջանային գերտերությունների հետ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի նման երկրի համար անվտանգության միակ երաշխիքը ռազմավարական միավորումների մաս կազմելն է։

Պատասխանելով արևմտյան ռազմական ներկայության կամ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հնարավորությունների մասին հարցին՝ գեներալը կոչ է անում իրատես լինել՝ հարցադրում անելով, թե արդյոք Թուրքիան թույլ կտա եվրոպական որևէ ռազմաբազայի տեղակայում տարածաշրջանում։ Նա ընդգծում է, որ եղած անվտանգային մեխանիզմներից հրաժարվելու փոխարեն անհրաժեշտ է դրանք շտկել և զարգացնել։

«Փաստ»-ի հետ զրույցում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը խիստ քննադատության է ենթարկում նաև վերջին ութ տարիների ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքները։ Առաջարկելով պարզ համեմատություն կատարել ձեռքբերումների և կորուստների միջև՝ Կարապետյանն արձանագրում է, որ երկիրը կանգնած է լրջագույն կորուստների առաջ, իսկ գործող իշխանության վարած քաղաքականությունը հանգեցրել է պետական ու ազգային արժանապատվության նսեմացման։

«Մեզ անվերջ փորձում են՝ ի դեմս գործող ղեկավարի, կռացած վիճակում պահել։ Այդպես կռացած Թուրքիա են գնում, հետո՝ Դուբլին։ Ես պատրաստ չեմ կռացած շրջել»,— հայտարարում է գեներալ-մայորը՝ իր դիրքորոշումը ձևակերպելով որպես սկզբունքային մերժում նման քաղաքական գծին։

Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանն ընդգծում է, որ անձնական շահերն ու հավակնությունները վաղուց մի կողմ է դրել, իսկ երկրում ստեղծված իրավիճակն էլ ավելի է ամրապնդում իր վճռականությունը։ Նրա համոզմամբ՝ ապագա ունենալու միակ գրավականը համընդհանուր համախմբումն ու հետևողական պայքարն է, որից խուսափելու իրավունք որևէ մեկը չունի։

Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանՊատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԴուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանՀիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ ԳևորգյանՄեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ Երևանում
Ամենադիտված