Ինքնասպանություն՝ Դավթաշենի կամրջից
ՀասարակությունՍեպտեմբերի 7-ին` ժամը 23.36-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ և երկու մարտական հաշվարկ:
Ժամը 00.25-ին ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել: