Հայերեն

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տարածաշրջանային անվտանգության շուրջ ձևավորված նոր հռետորաբանության պայմաններում, երբ պաշտոնական մակարդակով հաճախ է հնչում խաղաղության հաստատման մասին թեզը, փաստացի գործընթացները ստիպում են ավելի զգուշավոր ու սթափ գնահատականներ տալ։ Չնայած պաշտոնական պնդումներին, թե 2025 թվականից տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, Ադրբեջանի ֆինանսական և արտաքին քաղաքական քայլերը ցույց են տալիս, որ ռազմական գործոնը շարունակում է մնալ Բաքվի ռազմավարության առանցքում, իսկ բանակցային օրակարգին զուգահեռ կուտակվում են նոր ճնշման լծակներ։

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը հստակ ազդակ է տալիս ռազմականացման շարունակականության մասին։ Պաշտպանական ուղղությամբ նախատեսված միջոցները կազմում են ամբողջ բյուջեի մոտ 21%-ը, ինչը, ըստ վերլուծական գնահատականների, ռազմական ծախսերի պատմական առավելագույն մակարդակն է։ Թեև նախորդ տարվա պլանի համեմատ աճի տեմպը համեմատաբար չափավոր է (1,1%), իսկ 2025 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կազմում է 9,3%, առավել ուշագրավ է ծախսերի կառուցվածքը։ Այս փուլում շեշտը դրվում է ոչ միայն ընթացիկ կարիքների՝ աշխատավարձերի ու պարենի ապահովման վրա, այլև երկարաժամկետ կարողությունների ձևավորման։ Ռազմական բյուջեի մոտ 60 %-ն ուղղվում է նոր զինատեսակների ձեռքբերմանն ու բանակի արդիականացմանը։ Նման կառուցվածքը վկայում է, որ Բաքուն ձգտում է պահպանել և խորացնել ռազմատեխնիկական առավելությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ Հայաստանի ուղղությամբ ուժային ճնշման հնարավորությունը, թե՛ Իրանի շուրջ զարգացող լարվածության և հնարավոր ռազմական սրացումների սցենարները։

Ռազմական պատրաստությանը զուգահեռ՝ ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության մեջ պահպանվում են թե՛ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, թե՛ խաղաղության գործընթացը ձգձգելու վերաբերյալ մեղադրանքները։ Դրանց կողքին առավել ակտիվորեն է շահարկվում անհետ կորածների և 2020–2023 թվականների ականապատ դաշտերի քարտեզների հարցը։

Այս թեմայի շուրջ հնչող թվերն ու շեշտադրումները վերջին տարիներին պարբերաբար թարմացվել են՝ սկսած 2023 թվականի օգոստոսյան ու սեպտեմբերյան հայտարարություններից, երբ Հիքմեթ Հաջիևը հումանիտար տվյալները կապում էր հետպատերազմյան կարգավորման հետ և մեղադրանքներ հնչեցնում գերեզմանների վայրերը թաքցնելու վերաբերյալ, իսկ Ալիևը խոսում էր 3890 անհետ կորածի մասին, մինչև 2025-ի հոկտեմբերին Բաքվում կայացած համաժողովում նշված շուրջ 4000 անհետ կորածի ու 29 զանգվածային գերեզմանի ցուցանիշները։ Այնուհետև 2026 թվականի հունիսին Հիքմեթ Հաջիևը հրապարակեց արդեն նոր տվյալներ՝ ներկայացնելով 4009 անհետ կորածի և 32 զանգվածային գերեզմանի մասին տեղեկություններ, ինչպես նաև հայտնելով 889 մասունքի հայտնաբերման և 313 անձի ինքնության պարզման մասին։ Այժմ արդեն պահանջներ են հնչում ևս ավելի քան 200 ենթադրյալ գերեզմանների վերաբերյալ տվյալների տրամադրման ուղղությամբ։ Թեև այս պահանջները դեռևս պաշտոնապես չեն ձևակերպվել որպես պայմանագրի ստորագրման ուղղակի նախապայման՝ ի տարբերություն սահմանադրական փոփոխության հարցի, դրանց պարբերական արծարծումը՝ ներառյալ Հիքմեթ Հաջիևի ակտիվ հրապարակային դիրքորոշումները միջազգային հարթակներում, ունի հստակ նպատակ։ Հումանիտար թեմաները գործնականում ծառայում են որպես ճկուն քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Բաքվին ցանկացած պահի ուժեղացնել ճնշումը Երևանի վրա և միջազգային հանրության առջև ձևավորել խոչընդոտող կողմի կերպար։

 Այս պատկերն առավել սուր է ընդգծվում այն իրողության ֆոնին, երբ Հայաստանն արդեն երեկ հրապարակել է նոր Սահմանադրության նախագծի տեքստը, ինչն, ըստ էության, տեղավորվում է Ալիևի բարձրաձայնած պահանջների տրամաբանության մեջ, սակայն դա ամենևին չի հանգեցնում Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի սպասարկման։ Ընդհակառակը, ինչպես ցույց են տալիս ռազմաբյուջետային թվերը, պաշտպանական ծախսերի ռեկորդային բաժինը բյուջեում և դրանց շուրջ 60 %-ի ուղղումը սպառազինության ու արդիականացման վրա, Բաքուն շարունակում է ուժային կուտակումը, իսկ դրան զուգահեռ առաջ է մղում նորանոր պահանջներ՝ ընդհուպ մինչև Հաագայի հետ կապված հնչեցված հարցադրումները, ինչը հստակ ցույց է տալիս, որ առկա պահանջների բավարարումը չի փակում ճնշման շղթան, այլ բացում է հաջորդի ճանապարհը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված