Մեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր Կամենդատյան
ՔաղաքականությունԵրբ մարդն իր ամբողջ կյանքում աշխատել է, տուն է ձեռք բերել կամ ժառանգել, հիմա ապրում է համեստ թոշակով, բայց ստիպված է վճարել բարձր գույքահարկ, դա դառնում է սոցիալական անարդարության հարց։
Մեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային։
Թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար։
Երևանի կենտրոնում ապրող հազարավոր թոշակառուներ այսօր կանգնած են լուրջ խնդրի առաջ։
Ամեն ինչ թանկացել է՝ սնունդը, դեղորայքը, կոմունալ վճարները։ Թոշակը չի հասցնում ծածկել նույնիսկ ամենօրյա անհրաժեշտ ծախսերը։ Եվ այս ամենի կողքին տարեց մարդը պետք է վճարի նաև բարձր գույքահարկ՝ իր միակ բնակարանի համար։
Ի՞նչ է առաջարկում պետությունը մարդուն, որն ամբողջ կյանքում աշխատել է, տուն է պահել, ընտանիք է ստեղծել, իսկ այսօր ապրում է թոշակով։
Մենք կարծում ենք, որ սա անարդար է։
Մեր առաջարկն է՝ Հայաստանում թոշակառուներին ամբողջությամբ ազատել գույքահարկից՝ իրենց բնակության միակ բնակարանի համար։
Ոչ միայն Երևանի կենտրոնում։ Ոչ միայն որոշ համայնքներում։ Ամբողջ Հայաստանում։
Ծերությունը չպետք է դառնա հարկային բեռի տակ մնալու պատճառ։
Պետությունը պետք է պաշտպանի իր տարեց քաղաքացիներին, ոչ թե նրանց սեփական տան համար լրացուցիչ ֆինանսական ճնշում ստեղծի։
Թոշակառուի տունը նրա անվտանգության վերջին ամրոցն է։ Այդ ամրոցը պետությունը չպետք է հարկով ծանրաբեռնի։
Մանրամասները՝ այստեղ