Հայերեն

Խառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոնների

Քաղաքականություն

Սևանի համայնքապետի այս անգամվա ընտրությունները կարծես վերածվել են «մարտեր առանց կանոնների»։ Նախընտրական քարոզարշավի բովանդակային քննարկումներին աստիճանաբար փոխարինում են փոխադարձ մեղադրանքները, անձնական վիրավորանքներն ու իրատեսականության տեսանկյունից վիճահարույց խոստումները։

Նախընտրական պայքարում նկատելիորեն տարբեր մարտավարություններ են որդեգրել հիմնական մրցակիցները։ Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը բավականին զուսպ քարոզարշավ է իրականացնում՝ անդրադառնալով ինչպես կատարված աշխատանքներին, այնպես էլ առկա խնդիրներին ու առաջիկա անելիքներին։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի քարոզարշավում, Գեղարքունիքի մարզպետի ակտիվ ներգրավմամբ, շեշտադրվում են կառավարության ձեռքբերումները՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև համայնքապետարանի ու համայնքապետի հետ համատեղ իրականացված աշխատանքները։

Մեկ այլ թեկնածուի՝ Վահրամ Գևորգյանի քարոզարշավում առավել ընդգծված են մրցակիցների հասցեին հնչող քննադատություններն ու մի շարք աղմկահարույց նախընտրական խոստումներ։ Մասնավորապես, խոսքը համայնքային տրանսպորտն անվճար դարձնելու, բազմաբնակարան շենքերի տանիքների և վերելակների խնդիրների արագ լուծման մասին հայտարարությունների մասին է, որոնք սուր արձագանք են առաջացրել իշխանական ճամբարում։

Գևորգյանի խոստումներին շտապել է արձագանքել նաև Գեղարքունիքի մարզպետը՝ երեկ Սևանի մշակույթի տանը կազմակերպված բաց հանդիպման ընթացքում։ Վերջինս կասկածի տակ է դրել այդ խոստումների իրագործելիությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրերի իրականացումն առանց կառավարության աջակցության գործնականում անհնար է ու անլուրջ է նույնիսկ քննարկելը:

Հետաքրքրական է, սակայն, ոչ միայն այդ խոստումների բովանդակությունը, այլև իշխանական թիմի՝ դրանց նկատմամբ ունեցած սուր արձագանքը։ Խնդիրը Ծովագյուղի նախկին գյուղապետն է, ում որդեգրած մարտավարությունը, ըստ երևույթին, ուղղված է նախընտրական օրակարգում սեփական ներկայությունն առավել ընդգծելուն՝ քննադատության թիրախ դարձնելով ինչպես գործող համայնքապետին, այնպես էլ իշխանական թիմին։

Մուրադյանն առայժմ հրապարակային հակամարտության մեջ չի ներքաշվում, մինչդեռ իշխանական թիմն ու Գևորգյանը հայտնվել են փոխադարձ քննադատությունների շրջապտույտում։ Այս հակադրությունը կարող է անդրադառնալ նաև նրանց հետընտրական հնարավոր համագործակցության և կոալիցիոն բանակցությունների վրա։

Այսպիսով, քարոզարշավի վերջին օրերին Սևանում քաղաքական պայքարն ավելի ու ավելի է տեղափոխվում փոխադարձ հակադարձումների դաշտ՝ երկրորդ պլան մղելով համայնքի զարգացման ծրագրերի շուրջ բովանդակային բանավեճը։

Մուրադյանի թիմը շարունակում է իր ընտրած զուսպ մարտավարությունը, իսկ մյուս կողմերի միջև վերջին օրերին բանավեճը գնալով թեժանում է։

Առջևում կիրակին է, և արդեն ոչ թե թեկնածուների հայտարարությունները, այլ սևանցիների քվեներն են որոշելու համայնքի քաղաքական հետագա դասավորությունը։
 
Գվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ Ենգոյան Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված