Ով է Լիոնի հայ քաղաքապետը
ԱշխարհԼիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամյա Ժորժ Կեպենեկյանին հուլիսի 17-ի նիստում ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ: Կեպենեկյանի թեկնածությունն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, նորընտիր քաղաքապետի օգտին քվեարկել է խորհրդի 70 անդամներից 49-ը:
«Ուժեղ զգացմունքներով եմ այս տեղը թողնում Ձեզ»,- դիմելով Կեպենեկյանին՝ նշել է Լիոնի արդեն նախկին քաղաքապետ Կոլոմը, ով շարունակում է մնալ քաղաքային խորհրդի անդամ:
Կեպենեկյանը մինչ այս զբաղեցնում էր Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը՝ մշակույթի և մշակութային մեծ ձեռնարկների հարցերով:
Կեպենեկյանն օգոստոսի 8-ին կդառնա 68 տարեկան: Նա հայ գաղթականների զավակ է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ-ուրոլոգ: Նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականը: