Կալիֆորնիայում ռոբոտ-պահակը մտել է շատրվանի մեջ և «խեղդվել» (լուսանկարներ)
LifeԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի առևտրի կենտրոններից մեկում տեղակայված ընկերության ռոբոտ-պահակը մտել է շատրվանի մեջ և «խեղդվել»: Այս մասին հայտնում է Mashable-ը՝ հրապարակելով միջադեպի լուսանկարները:
Հայտնի է, որ այս տեսակի ռոբոտները հետևում են կարգապահությանը, տեսանյութեր նկարահանում և ուղիղ եթերով հեռարձակում օպերատորին:
Նշվում է, որ ռոբոտի անսպասելի որոշման հստակ պատճառը դեռևս անհայտ է:
«Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ռոբոտի գործողություններից ոչ մեկը չի ներգրավվել կամ տուժել: Այս շաբաթ ընկերությանը նոր ռոբոտ կտրամադրվի՝ համաձայն ծառայության պայմանագրին», - ասել է կորուստ կրած ընկերության ներկայացուցիչ Սթեյսի Դին Սթիվենսը:
/https%3A%2F%2Fblueprint-api-production.s3.amazonaws.com%2Fuploads%2Fcard%2Fimage%2F538689%2Fda9bee53-7264-49ac-b519-2d785a19b12b.jpg)





