Հայերեն


Իր վատ խասյաթի համաձայն, նախագահն իրոք չի թողնի նոր վարչապետին աշխատել

Քաղաքականություն

Կառավարության փոփոխություն նախատեսվում էր վաղուց, և նոր կառավարության (Սերժ Սարգսյանի խոսքերով՝ «վստահության կառավարության») թեմայի մեջ ռուսական կողմը փորձ է արել ինչ-որ կերպ տեղավորվել:
Զուգահեռ ահռելի գումարներ են դրվել Համախմբում, Ալյանս, Օեկ-Վերածնունդ կուսակցությունների մեջ, որպեսզի ՏԻՄ ընտրություններում չեղած տեղից աղմուկ հանեն՝ հետագա պառլամենտականին ընդառաջ հող ստեղծելու համար: Ամենայն հավականությամբ, արդեն ՏԻՄ ընտրություններից հետո այս ուժերը կհամալրվեն ռուսահայ պոպուլյար սուբյեկտներով: Ընդ որում, եթե Կարապետյանի վարչապետացման հետ խնդիրներ առաջանան, նա արդեն կկարողանա ուղղակի համագործակցության մեջ մտնել Համախմբան հետ: Արա Աբրահամյանի քաղաքական հայտն էլ չի կորել: Չմոռանանք նաև, որ Կարապետյանի վարչապետացման հավանականության մասին արտահոսքը մամուլում հայտնվեց Գազպրոմին մեր ունեցած ահռելի պարտքի շուրջ տևական աղմուկից հետո:
Կարապետյանի անձի շուրջ աշխատում է ինչ որ PR ծրագիր, որի հիմնական նպատակներն են լինելու՝ նրան, ի համեմատ մեր լֆիկների, որպես բարեկիրթ ինտելեկտուալ ներկայացնելը, մասնավորապես Երևանի քաղաքապետերի շարքում նրան առանձնացնելը: Բարեկրթությունը դեռևս բավարար պայման չէ, մանավանդ, եթե այդ բարեկիրթը մեր բարեկիրթը չէ: Մենք տեսել ենք նաև մեր բարեկիրթներին՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, և զգացել ենք նրանց ու տնտեսության, նրանց ու հասարակության միջև եղած հաղորդակցային ճգնաժամը: Ինչ վերաբերում է քաղաքապետերին և մասնավորապես նրանց կառավարման արդյունավետությանը, գործող քաղաքական համակարգի թույլատրելիության և հասարակական պահանջարկի պայմաններում Տարոն Մարգարյանը ցուցաբերում է մի քանի անգամ ավել արդյունավետ կառավարում, քան նրա նախորդները, եթե չլինեին տրանսպորտի դեմ թանկացման ակցիաները, նա հավակնելու էր իշխանության ամենամեծ ռեյտինգն ունեցող գործիչը լինել: Արդեն վարչապետացումից հետո Կարապետյանի համար գործարկված փիառ խմբակները տարածելու են «Սերժը չի թողնում աշխատեմ» թեզը: Մեծ հույս ունեմ, որ իր վատ խասյաթի համաձայն, Սերժն իրոք չի թողնի նոր վարչապետին աշխատել և կանի այն, ինչ անում է ամենալավը՝ քաղաքականապես «կփչացնի» ևս մեկ հավակնոտ սուբյեկտի, եթե 5 ամիսը բավարարի:
Հաատկանշական է նաև, որ ամերիկյան փորձագիտական շրջանակները, որոնք ինչպես մեր մոտ և ՌԴ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում, հաճախ ներկայացնում են բաներ, որ իշխանութունն ուղիղ ասել չի կարող, հիասթափություն են հայտնում Հայաստանից և արդեն բացահայտ խոսում այն մասին, որ ռուսների կողմից կան ահռելի ճնշումներ: Սրան նախորդել էին ռուսական շրջանակների պնդումներն այն մասին, որ ամերիկացիներն ինչ-որ բաներ են ձեռնարկում, հրապարակվել էին դեսպանատան իբր գործակալների անուններ: Իսկ Վարուժան Ավետիսյանը բանտից նամակ-վերլուծություն է գրում, որտեղ վերահաստատելով ռուսական գաղութատիրության դեմ պայքարի առաջնահերթությունը, ռուսական գաղութատիրությունը համեմատում է ամերիկյանի հետ՝ նշելով, որ վերջինս, ի տարբերություն ռուսականի, գործընկերային շանսեր է տալիս: Ենթադրում եմ, որ Ծռերի թեման այլևս դառնում է ֆոլկլորային, իսկ նրանց քաղաքական հատվածը «պերեխվատ» է եղել: Վերոնշվածից կարող ենք ենթադրել, որ Հայաստանն արդեն ոչ միայն շահերի, այլև ինչ-որ գործողությունների առումով դառնում է ռուս-ամերիկյան հակադրության թատերաբեմ:
Միանշանակություն այս ամբողջ գործընթացներում չի լինելու, վերջնական հանգրվան՝ նույնպես, ինչ-որ քայլեր, որոնք մենք կփորձենք ներկայացնել որպես ռուսների հաղթանակ, Հայաստանի կապիտուլյացիա, մայդանի նախապատրաստում և այլն, ընդամենը երկար, նյարդային հակադրության հերթական փուլեր են: Ազատիչը շախմատ է խաղում, բախտի բերմամբ աշխարհում խառն են ավելի կարևոր բաներով, և աշխարհի ուժային կենտրոնների ռիթմը թույլ է տալիս մեզ շախմատ խաղալ ու մանեվրել, իսկ շախմատն, անկեղծ ասած, չնայած իր ինտելեկտուալությանը, դիտարժանության առումով անշուք և ձանձրալի խաղ է:

Լևոն Մարգարյան, վերլուծաբան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված