Աշոտյանն ընդդեմ Բաբլոյանի՞
ՔաղաքականությունԱռաջին / Երեկվանից հայ հանրությունը ակտիվորեն քննարկում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտնի հայտարարությունը: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: «Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը իբրև պաշտոնական, և այդ դեպքում օրենքը կտարածվի նաև ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:
Այս առաջարկից ու հանդիպումից հետո հայկական պատվիրակության կողմից մի քանի արձագանք եղավ այս հայտարարությանը: Անգամ երեկ ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը հերթական անգամ արձագանքեց Վոլոդինի հայտարարությանը՝ նշելով, որ «Հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, և չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում»:
Իրականում Վոլոդինի առաջարկ-հայտարարությանը մի քանի անգամ արձագանքելը բոլորվին այլ պատճառներ ունի: Մեր տեղեկություններով՝ իրականում Մոսկվայում Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, երբ նման առաջարկ է արվել, դրան առաջինն արձագանքել է հայկական պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Նա միանգամից նշել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայերենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ: Իսկ երկրորդ պետական լեզվի ընդունումը Հայաստանի համար ակտուալ չէ: Եվ բացի այդ, Հայաստանում Բելառուսի կամ Ղրղըզստանի օրինակով ռուսախոս զանգվածն այդքան մեծ չէ:
շարունակությունը՝ կայքում