Հայերեն

Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ հունվարին, սակայն իրավապահները տասը ամիս սպասել են նրան նորից կալանավորելու հարմար պահի, այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ուղիղը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով

Նրա խոսքով՝ Կարապետյանը 530 օրից ավելի զրկված է ազատությունից, և նման տևական անազատությունն առանց որևէ իրավական հիմքի է։

«Շատ կարևոր է ֆիքսել, որ տնային կալանքից անձին կալանքի տանելը, մեղմ ասած, աբսուրդ է։ Նման կերպ չի լինում, բայց Հայաստանում լինում է, Սամվել Կարապետյանի պարագայում՝ լինում է»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Կարապետյանի դեմ նոր քրեական վարույթը նախաձեռնվել էր հունվարին, սակայն փաստաբանը պնդել է, որ իրավապահները տասը ամիս որևէ գործողություն չեն կատարել և սպասել են Կարապետյանին կրկին կալանավորելու հարմար պահի, երբ, իր գնահատմամբ, ձախողվել է իշխանությունների նախանշած օրակարգը։

Քննչական կոմիտեն Կարապետյանին մեղադրում է 2016-2024 թվականներին կազմակերպված եղանակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 64,5 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ։ Քննիչների պնդմամբ՝ ընկերությունից գումարներ են փոխանցվել բաժնետերերին, ապա կազմակերպվել է դրանց հափշտակությունն ու հանցավոր ծագման քողարկումը։

Վարդևանյանը հերքում է մեղադրանքները՝ հիշեցնելով, որ Կարապետյանի սեփականատիրության ընթացքում ՀԷՑ-ում շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։

Կարապետյանին 2025 թվականի հունիսի 18-ին կալանավորել էին իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Դեկտեմբերի 30-ին դատարանը նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով և գրավով։

Քննչական կոմիտեն նոյեմբերի 4-ին հայտնել էր ՀԷՑ-ին առնչվող առանձին քրեական գործով Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։ Քննության վարկածով՝ 2016-2024 թվականներին ընկերությանը պատճառվել էր ավելի քան 64,5 մլրդ դրամի վնաս (մոտ 168 մլն դոլար)։

Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 5-ին Կարապետյանին մեկ ամսով կալանավորել էր։ Նրա պաշտպանները նոյեմբերի 16-ին բողոքարկել էին որոշումը՝ այն համարելով անհիմն։ Վարդևանյանը պնդում է, որ Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Նոյեմբերի 17-ին առաջին քրեական գործով դատական նիստը հետաձգվել էր։

 

 

Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ամենադիտված