Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն«Սա իրավաբանության նսեմացում է, իր մեջ պարունակում է արատավորման որոշակի վճռականություն, բայց որը ոչ մի արդյունք չի տվել, չի տալու»,-ասուլիսում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված մեղադրանքներին։
Ըստ նրա, խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանը չի աջակցել մեր ինքնության, եկեղեցու դեմ մղվող պայքարին, դեմ է արտահայտվել նոր սահմանադրության ընդունմանը։
Ա. Վարդևանյանն ասաց, որ երբ Սամվել Կարապետյանը ձեռք էր բերում ՀԷՑ-ն իշխանության խնդրանքով, այդ ժամանակ ընկերությունը սնանկության եզրին էր, 34 միլիարդի վնաս ուներ. «Կարևորագույն նշանակության ընկերության էր, ոտքերը ջարդված էին, Սամվել Կարապետյանը ոտքի կանգնեցրեց»։
Խոսելով Վռճաբեկ դատարանի երեկվա որոշման մասին՝ Մասիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, նա նշեց. «Սա ժողովրդավարության արժեքների խժռումն է, այլ բացատրություն այստեղ չկա, իրավաբանության, իրավունքի հետ առչություն չունի, վախի մթնոլորոտ տարածելու մասին է։
Կալանքը Հայաստանում ոչ միայն որպես պատիժ է բանեցվում, նաև մարդկանց վախեցնելու, ցավ պատճառելու միջոց է»։