6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում
ԱշխարհՌուսաստանի Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքի մերձակայքում նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17:15-ին, 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալները։
Երկրաշարժի օջախը գտնվել է 188,4 կմ խորության վրա։ Նախնական տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 53,72 և արևելյան երկայնության 158,08 աստիճանների հատման կետում։
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը հայտնել էր 6,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ