Փարիզում 100 փողոցային նկարիչ մի ամբողջ համալսարան է նկարազարդել ու անճանաչելի դարձրել բուհը (լուսանկարներ)
LifeԱշխարհի տարբեր երկրներում ուսումնական հաստատությունների մեծամասնությունը միագույն և անշուք տեսք ունի, մինչդեռ շինությունները, որոնք առանձնանում են յուրահատուկ դիզայնով ու վառ գույներով, խթանում են ուսանողների ուսումնատենչությունը:
Այսպես, Փարիզի համալսարաններից մեկը ներսից անճանաչելիորեն փոխվել է՝ դառնալով գունագեղ մի վայր:
Bored Panda-ն գրում է, որ նախագիծն իրականացրել է 100 փողոցային նկարիչ՝ հունիսի 16-ից հուլիսի 16-ն անցկացվող քաղաքային փառատոնի շրջանակներում: Թիմն աշխատել է երեք շաբաթ և բոլորին ապշեցրել շենքի թարմացված ներքին տեսքով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նկարիչների աշխատանքները ժամանակավորապես կզարդարեն շինության պատերը, քանի որ շուտով դրանք կհեռացվեն պատշոնական վերանորոգման ժամանակ:
Բարեբախտաբար, լուսանկարիչները հասցրել են անմահացնել հրաշալի աշխատանքները, որոնք և ներկայացնում ենք ստորև:


















