Այսօր ինքնասպանության փորձ է կանխվել
ՀասարակությունԿոտայքի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել: Tert.am-ի տեղեկություններով երիտասարդը որոշել է ինքնասպանություն գործել սոցիալական վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքնասանության փորձի մասին տեղեկությունն ու ասաց, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:
«Հուլիսի 17-ին՝ ժամը 13:15 –ին հայտնել են, որ Նոր-Հաճն-Աբովյան կամրջի վրա մի երիտասարդ՝ ծնված 1988 թվականին, փորձում է ցած նետվել: Գործողությունը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: