Կարճ կիսաշրջազգեստով աղջիկն իրարանցում է առաջացրել Սաուդյան Արաբիայում (տեսանյութ)
ԱմենաընթերցվածՍաուդյան Արաբիայի իշխանությունները որոնում են համացանցում տեսանյութ հրապարակած կնոջը, որը ֆիքսված կադրերում մինի կիսաշրջազգեստ և կարճ վերնաշապիկ է կրում: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Երկրի իշխանությունների և համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնված տեսանյութը հրապարակել է Snapchat-ի Khulood ծածկանունով օգտատերը. նա քայլում է Նաջի պատմական ամրոցի մոտակայքում գտնվող դատարկ փողոցներով:
Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի բնակչուհիները պարտավոր են աբայա (երկար արաբական զգեստ) կրել: Դրանից բացի, երկրի բնակչուհիների մեծամասնությունը նիքաբով ծածկում է դեմքը և մազերը:
Սաուդյան Արաբիայում համացանցի օգտատերերի կարծիքը տեսանյութի վերաբերյալ տարբեր է. ոմանք պահանջում են պատժել կնոջն ավանդույթը խախտելու համար, իսկ մյուսները գովում են նրա քաջությունը:
Բնակավայրի իշխանությունները կոչ են արել մարզպետին և ոստիկանությանը պատասխանատվության ենթարկել կնոջը: Բարոյականությանն առնչվող հարցերի վերահսկմամբ զբաղվող հանձնաժողովը, որը հետևում է Սաուդյան Արաբիայում շարիաթի օրենքները հետևելուն, Twitter-ում գրել է, որ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները: