Գիտե՞ք իր ամենահայտնի նկարում Չերչիլն ինչու է զայրացած
LifeՄիացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենահայտնի նկարներից մեկը, որտեղ նա ունի բավական բարկացած տեսք, արվել է 1941թ.-ին կանադական Հանրային պալատում ունեցած ելույթից հետո:
Երբ Չերչիլին ուղեկցում են նկարվելու համար նախատեսված սենյակը, նա նկարչին ասում է, որ ունի ընդամենը երկու րոպե ժամանակ և միացնում է իր սիգարը: Այն բանից հետո, ինչ լուսանկարիչը մի քանի անգամ խնդրում է Չերչիլին մի կողմ դնել սիգարը և մերժում է ստանում, ինքն է մոտենում վարչապետին և նրա բերանից հանում սիգարը:
Արդյունքում Չերչիլի՝ այդ արարքից առաջացած բարկությունն արտացոլվում է լուսանկարում:
Չնայած այն բանին, որ միջադեպից անմիջապես հետո Չերչիլը ծիծաղում է և թույլ տալիս մեկ անգամ ևս նկարել, դեմքի բարկացած արտահայտությունով նկարն ավելի հայտնի է դառնում: