Հայերեն


Երբեք մի ասա երբեք, միշտ սպասիր նախագահի գաղտնի քայլին

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է․

Լրատվամիջոցները հեղեղված են կառավարության հրաժարականի, նոր վարչապետ նշանակելու մասին լուրերով: Մեկնաբանությունների պակաս չկա: Թե ինչու են Հովիկ Աբրահամյանին փոխարինում Կարեն Կարապետյանով, բոլորն ավելի լավ գիտեն, քան իրենք՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը:

«Հրապարակը» նկատել է, որ Կարեն Կարապետյանը, եթե նշանակվի էլ վարչապետ, միեւնույն է, լինելու է միջանկյալ, որովհետեւ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցությունը ներկայացնելու է վարչապետի իր թեկնածուին:

Կարեն Կարապետյանի արժանիքների, Ռուսաստանում ունեցած կապերի, «Գազպրոմի», հետեւաբար՝ նաեւ Կրեմլի հետ անմիջական տուրեւառությունների մասին երկար կարելի է խոսել: Անշուշտ, վատ թեկնածու չէ: Բայց մենք տեղեկություններ չունենք, որ նա ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ-ում վարչապետի պաշտոնը թերեւս ամենամրցակցայինն է, եթե մանավանդ հաշվի առնենք, որ մենք այլեւս ներկա իրավասություններով նախագահ չենք ունենալու: Այդուհանդերձ ասենք, որ Կարեն Կարապետյանն ուժեղ մրցակից է, նաեւ՝ ընդունելի թե քաղաքական եւ թե բիզնես շրջանակների համար:

Գլխավոր հարցերից մեկը Հովիկ Աբրահամյանի հետագա ճակատագրի հարցն է: Լրատվամիջոցներն արդեն հասցրել են նրան նշանակել ՀՀԿ շտաբի պետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, հետ բերել ԱԺ նախագահի պաշտոնին, նշանակել ԲՀԿ ղեկավար եւ բազում այլ տեղաշարժերի ենթարկել:

Չգիտես ինչու, սակայն, չեն խոսում այն մասին, որ, հրաժարական տալով, Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավորել ՀՀԿ ցուցակն առաջիկա ԱԺ ընտրություններում, այնուհետեւ կրկին ստանձնել վարչապետի պաշտոնը կամ դառնալ ՀՀ նախագահ:
Հիշենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները պաշտոնավարման ավարտից հետո նախագահի կամ վարչապետի պաշտոններ չզբաղեցնելու մասին: Հետեւաբար, եկեք չբացառենք Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը սահուն կերպով այլ մարդկանց փոխանցելու միտումը եւ իր քաղաքական ապագայի դասավորման ձգտումը: Իսկ դրա առաջին գործնական քայլն ԱԺ ընտրություններն են, որոնց նախագահը պատրաստվում է ամենայն լրջությամբ:

Այո, մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը շարունակաբար կվերընտրվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնում եւ այդկերպ կմնա քաղաքական պրոցեսների կիզակետում: Այս քայլով նա կգերազանցի իր նախորդներին, որոնք, չգիտես ինչից նեղացած, ջահել-ջահել գնացին թոշակի՝ չպահելով, վարկաբեկելով իրենց քաղաքական հենարանները, անգամ հրաժարվելով նրանցից: Պահելով կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանը կշարունակի վճռական ազդեցություն պահպանել իշխանության բոլոր օղակների վրա, եթե, իհարկե, մինչ այդ կարողանա հաղթել ԱԺ ընտրություններում: Այդ հաղթանակի համար է նա այսօր կատարում այս մեծ փոփոխությունները՝ իր մարդկանց աստիճանաբար հարմարեցնելով ապագա պաշտոններում:

Մինչ սահմանադրական հանրաքվեն, ընդդիմադիր մամուլը հաճախ էր անդրադառնում Սերժ Սարգսյանի ժառանգորդի խնդրին եւ նշում, որ նախագահը ժառանգորդ չի աճեցրել: Գրում էին, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին, ապա հայտնի չէ, թե ում է բերելու Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հայտարարեց՝ կարող եմ առնվազն 5 անուն նշել, որ պատրաստ են նախագահի պաշտոն զբաղեցնել, սակայն չեմ անի դա, որ այդ մարդկանց չսկսեն բզկտել: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը երբեւէ կասի՞, թե ովքեր էին իր մտքում եղած այդ հինգ մարդիկ, թե՞ ոչ: Բայց դա սահմանադրական փոփոխություններից հետո արդեն էական չէ։ Պարզապես պետք է ընդունել, որ ժառանգորդի, ավելի ճիշտ՝ իր քաղաքական ապագայի մասին Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, մտածել է: Եվ հիմա արդեն, դեռեւս նախագահի պաշտոնում, նա իր մարդկանց սահուն կերպով տեղաբաշխում է իշխանության բարձունքներում՝ ակնկալելով նրանց հետագա նվիրվածությունն այն քաղաքական ուժին, որի ղեկավարն է ինքը:

Իհարկե, կարելի է ասել՝ աստիճանաբար իրականություն է դառնում Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ բոլորն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցի գրասենյակով: Սերժ Սարգսյանը չի շտապում շատ ցցուն կերպով դա ցուցադրել: Առայժմ բոլորն անցնում են նախագահի նստավայրով:

Կուսակցապետությո՞ւն է ստեղծում Սերժ Սարգսյանը: Այս մտավախությունն էլ կա, անշուշտ: Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երկխոսելու եւ երկխոսացնելու մեծ վարպետ է, կարելի է հույս ունենալ, որ դա այն կուսակցապետությունը չի լինելու, որն այնքան տագնապեցնող է: Մեր աչքի առջեւ այնպիսի հրաշքներ են կատարվել, որ մենք այլեւս ոչնչից չենք զարմանում: Սերժ Սարգսյանն արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ այնպիսի «կտրուկ շրջադարձեր» է իրականացնում, որ ՀՅԴ-ն, օրինակ, լքում է կոալիցիան եւ կրկին վերադառնում, ՀԱԿ-ի նման սրսուռ ընդդիմությունը, մի լավ երկխոսացվելուց հետո, տուն է գնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքի ելած ժողովրդին տանում է մոմ վառելու, ամենքին ու ամեն ինչ իր հետեւից տանող ԲՀԿ առաջնորդը հեռանում է քաղաքականությունից ու բարեկամություն անում նրա հետ, Արթուր Բաղդասարյանի նման «խոստումնալից» գործիչը գնում է ընդդիմադիր դաշտ եւ կորչում այնտեղ՝ վերածնվելու հույսով: Փաստ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը կարողացավ «Սասնա ծռերի» հարուցած խնդիրն այնպես կարգավորել, որ բանը չհասներ արյունահեղության: Նրա նախորդներից ո՞ր մեկն էր ընդունակ այսպիսի մանեւրների: «Կգռսեին, կեթար»՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է հայտնի սկզբունքով:

Այսօր Հայաստանում նոր ընդդիմություն է ի հայտ գալիս: Այս ընդդիմությանն արդեն երկխոսեցնելու ոչ մի պատճառ չկա: Ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, մենք առնվազն չհայհոյող, քաղաքական պայքարը նախընտրող ուժերի ենք տեսնում: Եվ սա նույնպես Սերժ Սարգսյանի նախագահության տարիների երեւույթ է, ինչն անպատկերացնելի կլիներ սրանից 10, 15, 20 տարի առաջ, երբ կուսակցություններ ու թերթեր էին փակվում, կուսակցական գրասենյակներ ու խմբագրություններ ավերվում: Կասեք՝ կյանք է, առաջ է գնում: Դա էլ կա, իհարկե, բայց եւ չմոռանանք, թե ինչերի ընդունակ կլիներ էությամբ բռնակալը, եթե ունենար այն բոլոր հնարավորությունները, որ նախկին սահմանադրություններով ունեին ՀՀ նախագահները:

Պետք է նաեւ ընդունել, որ Սերժ Սարգսյանին շատ քիչ, համարյա ոչինչ չի հաջողվել անել տնտեսության զարգացման ուղղությամբ: Արտագաղթը մեծացել է, գործատեղերը կրճատվել են, մարդկանց սոցիալական վիճակը՝ վատթարացել: Մի կողմ թողնելով օբյեկտիվ պատճառները՝ նշենք, որ այս ամենը հաղթահարելու համար մեկ կուսակցության ներուժը բավարար չէ: Ինչքա՞ն կարող մարդիկ ունենք, որ կուսակցական պատնեշներով մեկուսացված են երկրի ղեկավարմանը մասնակցելու հնարավորություններից: Այս երեւույթը պետք է վերցնել, իսկ դրա համար խորհրդարանական կառավարման մոդելը, թերեւս, լավագույն նախապայման է: Ուստի բոլոր կուսակցությունների դռները պետք է բաց լինեն՝ միմյանց հետ խոսելու, բանավիճելու, միմյանց տեսակետ քննադատելու եւ այդ ամենի արդյունքում մնայուն որոշումներ կայացնելու համար: Սա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին, որ դադարել է քաղաքական մարտիկ լինել եւ վերածվել է մոնստրի՝ իրենից վանելով ամենքին ու ամեն ինչ: Կանգնել նման կուսակցության գլխին ու շարունակել հին ձեւով, այսինքն՝ սեփական ձեռքերում կենտրոնացնել ամեն ինչ, այլեւս հնարավոր չէ եւ չի լինելու: Նաեւ այս ֆրոնտում է, որ Սերժ Սարգսյանը պետք է դասավորի իր քաղաքական ապագան, ինչքան էլ իր մարդիկ լինեն իշխանության բարձրագույն պաշտոններում: Հակառակ պարագայում հետագա ձախողումների ողջ թուքումուրը դարձյալ իր կողմն է ուղղվելու:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված