«Ֆիրդուսնոցը» քանդելու փորձը չի հաջողվել․ ինչ իրավիճակ է այժմ
ՀասարակությունԱյսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ու համապատասխան մարդկանց հետ եկել են 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) շուկա ու փորձել են ապամոնտաժել տաղավարները։ Նրանք տրակտոր են բերել տարածք և փորձել գործողություններ իրականացնել։ Տարածքի բնակիչներն ու առևտրականները փակել են տրակտորի ճանապարհը, բարձրացրած աղմուկի պատճառով քաղաքապետարանի աշխատակիցները հեռացել են` տանելով նաև տեխնիկան։ Առևտրականներն ասում են, որ ապամոնտաժողներն անսպասելի են եկել, երեկ իրենք չեն իմացել, որ կգան։ Ըստ երևույթին վաղ առավոտյան են եկել, որպեսզի առանց խոչընդոտի իրենց աշխատանքն անեն։ Առևտրականներն ասում են, որ գնալու տեղ չունեն, չեն պատրաստվում թողնել շուկան։ Նրանք երեկ դիմում են գրել Սերժ Սարգսյանին` ժամկետ խնդրելով, բայց այսօր եկել և փորձել են ապամոնտաժել շուկան։ Առևտրականները այս պահին գործադուլ են անում, շուկան չի գործում։ Տարածքում ապրող բնակիչներն էլ չեն պատրաստվում հեռանալ։