Զոհված զինվորի մայրն ընդամենը վեց ամիս դիմացավ առանց որդու
ՀասարակությունՀրապարակ / Պայմանագրային զինծառայող էր Կարենը։ 22-ամյա Կարենը։
Հորեղբայրը զոհվել էր Մարտունիում՝ Արցախյան պատերազմի ժամանակ և եղբոր տղայի անունը Կարեն էին դրել՝ ի հիշատակ զոհված հորեղբոր։ Ճակատագրի բերումով ինքն էլ Մարտունիում զոհվեց։ Կարենը ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ և 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ և 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:
շարունակությունը՝ կայքում